...

Ռուս զինվորականները մարտակերտցիներին հորդորել են մնալ և ապրել

Ռուս զինվորականները մարտակերտցիներին հորդորել են մնալ և ապրել

Երեկ երեկոյան ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրում արձանագրվել է, որ Մարտակերտի շրջանում Ադրբեջանի կողմից շփման գծի խախտում է արձանագրվել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ համատեղ միջոցներ է ձեռնարկել միջադեպը կարգավորելու ուղղությամբ։ ՌԴ կողմից տրված հաղորդագրությանը ավելի ուշ անդրադարձել է Արցախի տեղեկատվական շտաբը՝ հաստատելով, որ ապրիլի 15-ին Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերը շփման գծի միջդիրքային տարածքի չեզոք գոտու հատվածում խախտում են կատարել։ Շտաբի փոխանցմամբ՝  ռուսների ձեռնարկած բանակցությունների արդյունքում ադրբեջանական զորքերը համաձայնել են վերադառնալ ելման դիրքեր։

«ՉԻ» տեղեկություններով՝ կոնկրետ Մարտակերտի շրջանում ՌԴ խաղաղապահները հորդորել են տեղի բնակչությանը խուճապի չմատնվել։ Նրանք հավաստիացրել են, որ իրենց առաքելության շրջանակներում է քաղաքացիական բնակչության պաշտպանության խնդիրը, ինչն իրենք իրականացնելու են բարձր պատասխանատվությամբ։ Ռուս զինվորականները նաև հավաստիացրել են, որ Մարտակերտի ազգաբնակչությունը կարող է հանգիստ լինել և չմտածել բնակավայրը լքելու մասին, փոխարենը առաջարկել են ապրել բնականոն կյանքով և հանգիստ լինել, որ իրենց անվտանգությանը ոչինչ չի սպառնում։

Գոհար Վեզիրյան    

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3762 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ