...

Նիկոլի աննախադեպն ու պատմականը

Նիկոլի աննախադեպն ու պատմականը

«Հայաստանի կառավարությունը եղել է, կա ու կլինի Արցախի կողքին»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, թե որքան հատկացումներ են եղել Արցախին ՀՀ բյուջեից։ 

Մնաց, որ Արցախը լինի, թե չէ մի քիչ դժվար է պատկերացնել՝ լինել մի բանի կողքին, որը կամ չկա կամ կա, բայց քոնը չէ։ Ի դեպ, Փաշինյանը լուրջ դեմքով մեծ-մեծ թվերի մասին է խոսել՝ վերստին օգտագործելով իր սիրելի «աննախադեպ» ու «պատմական» որակումները։ Օրինակ՝ ըստ նրա՝ «2021-2022 թթ Արցախի բյուջեն հասել է աննախադեպ մեծության, և ՀՀ կառավարության բյուջետային աջակցությունն Արցախին հասել է աննախադեպ մեծության»: Մի նախադասության մեջ երկու անգամ աննախադեպ բառի կիրառումն իսկապես աննախադեպ է։ Եվ կամ՝ «Հետպատերազմական շրջանում Արցախի բյուջեն պատմական ամենաբարձրն է եղել, Արցախը երբեք ավելի մեծ բյուջե չի ունեցել, և ՀՀ-ն երբեք ավելի մեծ ծավալով Արցախին աջակցություն չի ցուցաբերել»: Արցախի այսօրվա վիճակն էլ պատմական ամենավատն է վերջին 30 տարվա կտրվածքով։ Բացի այս էլ, ավելի մեծ ծավալով աջակցության անհրաժեշտությունն առաջացել է այն պարզ պատճառով, որ Արցախի բոլոր խոշոր արտադրություններն ու բիզնեսները կամ մնացել են հակառակորդին, կամ ոչնչացվել են պատերազմի ընթացքում։ Բայց դե կարևորը Փաշինյանը առիթ ունենա աննախադեպ ու պատմական ճառերի։

Գոհար Վեզիրյան 
 


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2131 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ