...

Սևանը ոչ ծփում է, ոչ կանչում

Սևանը ոչ ծփում է, ոչ կանչում

Ինչ­պե՞ս է վար­վում հե­քիաթ­նե­րի, մաս­­նա­վո­րա­պես հայ­կա­կան հե­քիաթ­նե­րի հե­րոս տղան, երբ պար­զում է, որ որ­ևէ քա­ղա­քի, երկ­րի ջրի ա­կուն­քին ու­շաբ, վի­շապ, դև­ է քնած, ու չի թող­նում, որ եր­կի­րը, քա­ղա­քը իր ջու­րը հան­գիստ խմի: ­Թու­րը հա­նում ու սատ­կաց­նում է այդ չա­րի­քը:

Ինչ­պե՞ս կվար­վեիք դուք, երբ հան­կարծ ճիշտ այդ­պի­սի ի­րա­վի­ճա­կում հայտն­վեիք և ­մար­տահ­րա­վեր լի­ներ ՁԵՐ ծա­րա­վը, բայցև` ար­դա­րութ­յունն ու մարդ­կանց կյան­քեր փրկե­լը:

Էդ վի­շա­պին, ու­շա­բին, դևին հի­մա փոր­ձեք ե­րես առ ե­րես և ­ման­րա­մասն նկա­րագ­րով պատ­կե­րաց­նել. այ էս­պես ա­մի­սը մի սի­րուն աղ­ջիկ ու տղա խժռող, մեծ, հաստ ու ճար­պոտ, ու­ժեղ, ան­խո­ցե­լի, տե­ղից չշարժ­վող, տե­ղում լա­փող, թա­փող ու թրքող մի եր­ևույթ: Ան­պի­տան մի բան, որ ե­թե դուք թա­գա­վո­րի տղա էլ չեք, բայց քաջ եք և­ ու­նեք թուր, ու մա­նա­վանդ ե­թե ծա­րավ եք, աղ­ջիկ ու կամ տղա պի­տի փրկեք վե­րա­հաս վտան­գից, ու ձեր թուրն էլ սուր ու խո­ցող է՝ աշ­խար­հը ան­պայ­ման կա­զա­տեք այդ գար­շա­հոտ այ­լան­դա­կու­թյու­նից, այդ աղ­տե­ղութ­յու­նից, թրքա­հո­տից: ­Ջու­րը կհո­սի և­ ար­դա­րո­րեն կբաշխ­վի երկ­րին, քա­ղա­քին ու լույս աշ­խար­հին:

Իսկ գի­տե՞ք, որ «սո­վե­տի վախ­տից», այ­սինքն՝ ձեր տա­տե­րի ու պա­պե­րի ու մա­մա-պա­պա­նե­րի ու ձեր ման­կութ­յան «լու­սա­վոր» օ­րե­րից ­Հա­յաս­տա­նը, միայն պաշ­տո­նա­կան ու մո­տա­վոր հաշ­վարկ­նե­րով կորց­նում է իր բարձր­լեռ­նա­յին, քաղց­րա­համ, ա­նուշ ջրի 70-80 տո­կո­սը: ­Չէ, ոչ թե ու ոչ միայն Ս­ևա­նա լճի ջրի, այլ առ­հա­սա­րակ իր աղբ­յու­րի, ա­կուն­քի, խո­ղո­վա­կը ճխտած իր ողջ ո­ռոգ­ման, խմե­լու, աղբ­յու­րի, կամ հո­րե­րից հա­նած ջրի 70-80 տո­կո­սը: Ու սա «սո­վե­տի վախ­տի» գիտ­նա­կան­նե­րի հաշ­վարկ է, այ­սինքն՝ այն վախ­տե­րի, երբ դեռ ա­հա­գին գիտ­նա­կան կար: Ու այս հաշ­վար­կը վե­րա­հաս­տա­տում են հի­միկ­վա դեռ լրիվ չան­հե­տա­ցած գիտ­նա­կան­նե­րը և ­նաև Արև­մուտ­քի գիտ­նա­կան­նե­րը: ­Հաս­տա­տում են ոչ այն պատ­ճա­ռով, որ «Սո­րոս» են ի­րենք, այլ ո­րով­հետև մենք ենք ԱՅԼԱՆԴԱԿ մեր ջրա­յին ռե­սուր­սի հան­դեպ, երկ­րի հան­դեպ:

Եվ մեր այդ ԱՅԼԱՆԴԱԿ լի­նե­լու մի առ­հա­վատչ­յան էլ Ս­ևա­նա լճի ու բո­լոր լճե­րի, գե­տե­րի ու գե­տակ­նե­րի մեջ մեր թրքելն է` փո­խա­բե­րա­կան և­ ու­ղիղ ի­մաս­տով` կո­յու­ղին ջու­րը լցնե­լու, աղ­բը ջու­րը լցնե­լու, բո­լոր ջրանցք­նե­րը, գե­տերն ու գե­տակ­նե­րը մեր աղ­բը, մեր ա­նա­սուն­նե­րի գո­մաղ­բը լցնե­լու ի­մաս­տով:

Հու­սամ` գլխի եք ընկ­նում, որ աղբ­յուր­նե­րի, գե­տակ­նե­րի ու լճե­րի` ա­նու­շա­համ, խմե­լու ջրա­յին ռե­սուր­սի տե­սա­կե­տից ­Հա­յաս­տա­նը այս աշ­խար­հի ե­զա­կի վայ­րե­րից է նույն­պի­սի ե­զա­կի տա­րա­ծաշր­ջա­նում:

Հու­սամ` տեղ­յակ եք, որ աշ­խար­հը չո­րա­նում է, ա­նա­պատ է դառ­նում: ­Քաղց­րահամ, ա­նուշ ջրի պա­շար­նե­րը պա­կա­սում են ու խիստ սահ­մա­նա­փակ­վում:

Ե­թե տեղ­յակ չէիք` խնդրեմ` մի սել­ֆի ա­նե­լու ու սոց­ցան­ցա­յին մի ստա­տու­սի փո­խա­րեն մի քիչ այ­լու­րեք տե­ղե­կութ­յուն կար­դա­ցեք, հետ ե­կեք` շա­րու­նա­կեք սա կար­դալ:

Հի­մա պատ­կե­րաց­րեք այդ պատ­կե­րը դրսից, կող­քից նա­յո­ղի աչ­քով, «թա­գա­վո­րի տղի» աչ­քով, ո­րի թուրն էլ է սուր ու կտրող, մար­տահ­րա­վեր­ներն էլ են ամ­բի­ցիոզ; ­Մա­նա­վանդ որ ին­քը, ա­յո, ծա­րավ է, ա­յո, ու­զում է սի­րուն տղա ու աղ­ջիկ փրկել, ու­զում է քա­ղաք ու եր­կիր փրկել, մա­նա­վանդ որ ին­քը ու­զում է վե­րա­հաս քաղց­րա­համ ջրի հա­մար ար­դեն սկսվող պա­տե­րազմ­նե­րի հաղ­թող­նե­րից ու ջրի ա­կունք­նե­րին տի­րա­պե­տող­նե­րից մե­կը դառ­նալ, այն­պես, որ այդ ջրի ա­կուն­քը խնամ­վի, փայ­փայ­վի, ջուր տա ու փող բե­րի, կա­նա­չեց­նի և ­լի­նի զու­լալ: Ի՞նչ պի­տի ա­նի այդ «թա­գա­վո­րի տղեն»: ­Պի­տի սատ­կաց­նի հաս­տա­մար­մին, հի­մար, ինք­նա­գոհ, ա­լար­կոտ, մարդ լա­փող ու աղբ­յու­րի բե­րա­նին, լճի մեջ, գե­տե­րի ա­կունք­նե­րի մեջ թրքող վի­շա­պին: ­Վի­շա­պը չու­նի ապ­րե­լու ի­րա­վունք, ո­րով­հետև «­Նոր ­Հա­յաս­տա­նում» չգի­տեմ, բայց նոր աշ­խար­հում` այս ՆՈՐ ԱՇԽԱՐՀՈՒՄ այս մար­տահ­րա­վեր­նե­րը ՆՈՐ են ՈՒ ՆՈՐՈԳ, սուր են և ­կեն­սա­կան, իսկ ար­քե­տի­պը հին է ու կա­յուն բո­լոր ազ­գե­րի հե­քիաթ­նե­րում: Ար­քե­տի­պը վի­շա­պին ոչն­չաց­նելն է: 

Իր կո­յու­ղի­նե­րը, թու­նա­քի­մի­կատ­նե­րը, պա­րար­տան­յու­թե­րը, վա­ռե­լան­յու­թը, իր ձկնոր­սա­կան ցան­ցե­րը, ժան­գո­տած ու սուզ­ված նա­վե­րը, ավ­տո­մե­քե­նա­նե­րը, ան­վա­դո­ղե­րը, սպան­ված ա­նա­սուն­նե­րի փո­րո­տիքն ու կա­շին ու ոս­կոր­նե­րը` իր ԹՐԻՔԸ իր կեն­սա­տու ջրի ա­կունք` ՍԵՎԱՆԱ ԼԻՃ լցնող մարդ­կանց նա­խի­րը վի­շա­պօձ է և­ են­թա­կա է սատ­կե­լու: Իր գե­տակ­ներն ու գե­տե­րը խո­ղո­վակ­նե­րի մեջ քա­շած, փոքր հէ­կե­րով իր եր­կի­րը էլ ա­վե­լի չո­րաց­րած, ա­նա­պատ դարձ­րած, իր քաղց­րա­համ բո­լոր գե­տե­րը, ջրանցք­նե­րը կո­յու­ղով ու աղ­տե­ղութ­յուն­նե­րով պղծած ծույլ, ան­բան, գար­շա­հոտ վի­շա­պօ­ձը պի­տի սատ­կի։ Երկ­րին է տեր պետք: Ի­րա­կան տեր է պետք, որ նրանք էդ ջրերն ու էդ եր­կի­րը բե­րել հասց­րել են մեր օ­րե­րը, որ­պես­զի ար­ժա­նա­վո­րին հանձ­նեն ու չթող­նեն ծու­լա­ցած ա­պու­շի ձեռ­քում, որ նախ­նի­նե­րի ու նրանց նախ­նի­նե­րի կտա­կած եր­կիրն ու ջրե­րը ար­տաք­նոց է կար­ծել ու մե­ջը վեր ըն­կած է: 

Այս երկ­րի քա­ղա­քա­կան տար­տամ ու ծան­ծաղ միտ­քը, խորհրդային լի­նի, ան­կա­խութ­յան, նա­խա­հե­ղա­փո­խա­կան, հե­ղա­փո­խա­կան ոչ մի պա­հի չի ու­զել, չի զո­րել, չի ձգտել հաս­կա­նալ ՋՐԻ ԽՆԴՐԻ այս մար­տահ­րա­վե­րը: ­Մեծ հաշ­վով` հայ­րե­նիք ու­նե­նա­լու մար­տահ­րա­վե­րը:

Այս երկ­րի քա­ղա­քա­ցի­նե­րը` հայ հոր­ջորջ­ված­ներս, ա­նար­ժան բնա­կիչ­ներն ենք այս երկ­րի, ու ոչ եր­բեք` տե­րերս: Եվ մենք մե­զա­նից երկ­րի քա­ղա­քա­կան այ­րեր և ­տիկ­նայք ենք մո­գո­նում և­ ու­ղար­կում եր­կի­րը տնօ­րի­նե­լու, իսկ նրանք փո­խա­կերպ­վում են ստա­հակ­նե­րի, սպա­ռող­նե­րի և ­թա­լան­չի­նե­րի: ­Մեզ այդ­պես է թվում: ­Մինչ­դեռ  ի­րա­կա­նում նրանց մեջ ու մեր մեջ` մե­ծա­գույն մա­սիս մեջ ԿԱ ԱՅԴ ԽԱԹԱՐՎԱԾ ԳԵՆԸ, և ­մենք այս­պես շա­րու­նա­կա­բար վե­րար­տադ­րե­լու ենք դա­տա­պարտ­ված պոր­տա­բույծ ա­վա­զա­կի, փնթի սպա­ռո­ղի, քա­ղա­քա­կան գոր­ծիչ հոր­ջորջ­վա­ծի էդ տե­սա­կը… Ե­թե մար­տահ­րա­վե­րը, ե­թե թշնա­մին, օ­տա­րը, թրով էդ տղան` օ­տար կամ հա­րա­զատ, էդ թու­րը հաս­տա­ցած գլուխ­նե­րիս ու ճար­պա­կա­լած փոր­նե­րիս դեմ չա­նի ու չսկսի պատ­ռել: 

Ա­հա դա է, դա և ­միայն դա կլի­նի հե­ղա­փո­խութ­յու­նը: Ա­հա էդ ժա­մա­նակ կամ կսատ­կենք, կամ կվե­րածն­վենք: Ո­րով­հետև այս­պես` ինչ­պես կանք` մենք ի­րա­կա­նում սատ­կած ենք, մենք ո՛չ մեզ, ո՛չ մեր սե­րունդ­նե­րին պետք չենք:    
­

Հա­կոբ Գ­րի­գոր­յան

«Չորրորդ իշխանություն», թիվ 27, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1222 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ