Ռուսաստանի Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը՝ մեկնաբանելով Իլհամ Ալիևի հակահայկական հայտարարությունները, ասել է. «Սպառնալիքների լեզվով և իր «երկաթե բռունցքով» Ալիևը կարող է վախեցնել միայն իր ժողովրդին: Մենք՝ հայերս, նրանից չենք վախենում»:
«ՉԻ». Ինչ-ինչ, բայց մի բան հաստատ է. Ալիևը չի կարող վախեցնել Արա Աբրահամյանին: Ո՞նց վախեցնի, եթե նա Ռուսաստանում է ապրում:
Բայց մեզ ուրիշ բան է հետաքրքրում. բա որ Ալիևից այդպես վախեցող չէիր, հունվարի 11-ին՝ Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման օրը, ինչո՞ւ մի հատ քո ալամ հայերին չհավաքեցիր ու միտինգ չկազմակերպեցիր ընդդեմ Ալիևի: Դու էլ կանգնեիր, ինչ-որ տնից ես ասում, հրապարակավ բողոքի ցույցի ժամանակ ասեիր:
Ճիշտ հակառակը. բողոքի ակցիա էր կազմակերպել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի: Վերջինս գնում էր բանակցությունների, փոխանակ մի բանով օգներ, իր դեմ ակցիա էր անում, ու ռուսական լրատվամիջոցներն էլ դա տարածում էին: Չենք ասում՝ ի աջակցություն Փաշինյանի խոսեր, կարող էր Ալիևին քննադատել: Երևի «ձյաձյան» չի թույլատրել:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: