...

Սարքեցին Պարտության զբոսայգի

Սարքեցին Պարտության զբոսայգի

Լրագրող Նարինե Կիրակոսյանը լուսանկար է հրապարակել և գրել. «2805 տարեկան Երևանիցս բան չեն թողել։ Տեսեք, թե Հաղթանակի զբոսայգին ինչ քաչալ է դարձել և շուրջ բոլորը բետոնե անճոռնի շենքերը, փոշին է պատել ամբողջ մայրաքաղաքը։ 

Եվ սրա հեղինակը 2018 թվականին իշխանության եկած տականքներն են։ 

Եկան խաբելով, թե պետք է ծաղկեցնեն երկիրը, իրականում ավերեցին շուրջ բոլորն իրենց ծակ ու անկուշտ գրպանները լցնելու համար»:

«ՉԻ». Լավ, լավ, մի չափազանցրեք: Այնքան էլ քաչալ չի, հենա, մի հատ քիփիլիկ ծառ է երևում: Ամեն ինչ այնքան վատ չէ: 

Եվ հետո, Հաղթանակի զբոսայգին արժանի է ծառեր ունենալ, երբ հաղթանակներ են լինում: Իսկ հիմա միայն պարտություններ են, հետևաբար պետք է կոչվի Պարտության զբոսայգի: Իսկ Պարտության զբոսայգում ծառերն ի՞նչ անեն: 

Պարտություն նշանակում է կորուստ, հետևաբար, այս զբոսայգին խորհրդանշում է ծառերի կորուստը:  

Համ էլ էսօր Սամվել Մայրապետյանի կնոջ դեմ քրեական գործ են հարուցել: Կոռուպցիա է, ինչ է, ասում են, դրանով է զբաղվել: Հաղթանակի զբոսայգու ժամանակը չի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   3444 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ