ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ի պատասխան խորհրդարանի դահլիճից հնչած արձագանքներին, ասել է. «Որ պետք լինի, կթքեմ, դուրս արի դահլիճից»:
«ՉԻ». Իսկ դուք ասում եք՝ պաշտոնանկության հարց բարձրացնել:
Տեսնես Ալեն Սիմոնյանը պուճուր ժամանակ ո՞ւմ հետ է շփվել, որ այսպես տիրապետում է թքելու արվեստին: Պետք է վերհանել արխիվները, հասկանանք՝ որտեղ և ում հետ է թքել: Մենակ ի՞նքն է թքել, թե՞ իր վրա էլ են թքել:
Կարող է թքողների ինչ-որ հատուկ կլուբ կա, որտեղ հավաքվում, իրար վրա են թքում: Ինչի գարեջրասերների ակումբ կարող է լինել, թքասերների ակումբ չի՞ կարող լինել:
Վերջում հարց հայկական ռադիոյին.
- Ի՞նչ նմանություն ուղտի և Ալեն Սիմոնյանի միջև:
- Երկուսին էլ չի կարելի խրտնեցնել, կթքեն վրադ: