...

Սարսափելի բեռից մազապուրծ իմքայլականը

Սարսափելի բեռից մազապուրծ իմքայլականը

«Մենք այդ սարսափելի բեռից պրծել ենք, էդ որ հակամարտության կողմ էինք»,- հայտարարել է իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ 

Հովիկ Աղազարյանը, իհարկե, իմաստուն մարդ է․ հասկացել է, որ այս ծանր ժամանակներում պետք է ժպիտներ պարգևել մարդկանց, և ժամանակ առ ժամանակ հարցազրույցներ է տալիս։ Ավելին՝ մարդկանց ժպիտներ պարգևելու հայրենանվեր գործունեության ընթացքում նաև նախկիններին է մեղադրում, որովհետև նրանք, փաստորեն, չէին «ֆայմել», որ կարելի է պարզապես հրաժարվել հակամարտության կողմ լինելուց և «պրծնել այդ սարսափելի բեռից», իսկ Նիկոլը «ֆայմել է»։ 

Բայց, մեր մեջ ասած, մի քիչ ուշ է «ֆայմել», որովհետև եթե Հայաստանը հակամարտության կողմ չէր՝ ինքը որպես ի՞նչ էր ստորագրում նոյեմբերի 9-ի փաստաթղթի տակ, որպես անկախ դիտորդ կամ «մոմ բռնո՞ղ»։ Կամ՝ մի ուրիշ հարց տանք։ Այն, որ Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք ու մոտ 250 քկմ տարածք զավթել, դա հակամարտությո՞ւն է, թե՞ սխալմունք։ Եթե հակամարտություն է, ապա ո՞ւմ միջև, Ադրբեջանի և Բուրկինա-Ֆասոյի՞։ Թե՞, ըստ Հովիկ Աղազարյանի տրամաբանության (ներողություն տաֆտալոգիայի համար), վտանգի պահին ջայլամը գլուխն ավազի մեջ խոթելով ու քամակն անպաշտպան թողնելով հենց «սարսափելի բեռից է պրծնում», որովհետև ինքն իրեն հակամարտության կողմ չի համարում՝ անկախ նրանից, թե այդ ընթացքում ինչ կկատարվի քամակի հետ։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   674 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ