...

Սառը և բարոյական ցնցուղ

Սառը և բարոյական ցնցուղ

Երևանի բակերից մեկում մի քաղաքացի ջուր է շփել ՔՊ-ի քարոզարշավ իրականացնող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղղությամբ: 

Լրագրողի դիտարկմանը, թե քաղաքացու վրա կարելի է թքել, քաղաքացուն չի՞ կարելի ջուր լցնել, Ալեն Սիմոնյանը պատասխանել է. «Ես կարող եմ անել էն, ինչ որ իմ բարոյական նորմերը թույլ են տալիս և եթե սխալ եմ անում, կարող եմ ներողություն խնդրել»:

«ՉԻ». Այսինքն՝ այդ քաղաքացին էլ կարող է ասել, որ իր բարոյական նորմերը թույլ են տալիս ջուր շփել: Այնպես չէ, որ մենակ Ալեն Սիմոնյանն ունի բարոյական նորմեր:

Եվ եթե ԱԺ նախագահը համարում է, որ իր բարոյական նորմերը թույլ են տալիս մարդու վրա թքել, հետո ներողություն խնդրել, ու դրանով հարցը փակված համարել, նշանակում է՝ ինքը պետք է ըմբռնումով մոտենա այն քաղաքացիներին, որոնք իր վրա ջուր կշփեն, հետո, եթե պարզվի, որ սխալ են արել, ներողություն կխնդրեն, թեման փակված կհամարվի:

Եվ հետո շոգ է, կարող է Վարդավառ է քաղաքացին անցկացնում: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   411 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ