...

ՍԴ որոշ դատավորներ մարտի 1-ի գործով են գնալու

ՍԴ որոշ դատավորներ մարտի 1-ի գործով են գնալու

Այսօր արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը բավական երկար խոսեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ` «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնության մասին:

Նախարարը նշեց, որ ինքը համաձայն է այդ փաստաթղթում ներկայացված տեսակետներին. «ԱԺ-ի կողմից ներկայացված փաստաթղթի հիմնավորումներում նշված է, թե ինչն են իրենք դիտում էական խախտում: Իմ կարծիքով էլ կան խնդիրներ, որոնք ԱԺ-ի կողմից արձանագրվել են եւ ներկայացվել է համապատասխան փաստաթուղթը: Կա ողջամիտ եզրակացություն, որ թույլ է տրվել էական կարգապահական խախտում: Ես հիմնավոր համարում եմ ԱԺ դիմումը»:

Ու շատ հետաքրքիր է, որ Ռ. Բադասյանի ճեպազրույցից անմիջապես հետո լրագրողներին հանդիպել էր ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը: Անդրադառնալով ԱԺ-ում Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախաձեռնությանը՝ տկն Գյուլումյանը ասել էր, որ դրա համար հիմքեր չկան, որ պրոբլեմ չեն տեսնում, որ ոչ մի խախտում ՍԴ-ն, ինքը, Հրայր Թովմասյանը չեն արել, ամեն ինչ օրենքի շրջանակներում է, ողջունում էր բանավեճերը ՍԴ-ի և նրա գործունեության վերաբերյալ:

Բոլոր պատասխաններն այս ոճով էին: Այդպես ինքնավստահ, գոհունակ տեսքով: Իսկ գիտե՞ք ինչու: Որովհետև ՍԴ անդամները բացահայտ ձեռ են առնում «Իմ քայլը» խմբակցությանը: Ըստ խմբակցության այդ նախաձեռնության, պետք է Հ. Թովմասյանի լիազորությունները դադարեցվելու որոշում կայացվի, այդ որոշումը քննարկման դրվի Սահմանադրական դատարանում, ՍԴ անդամները որոշեն. արդյոք իրենց ղեկավար Հրայր Թովմասյանը խախտե՞լ է օրենքները: Այսինքն, խորհրդարանում ի սկզբանե գցել-բռնել են, որ ՍԴ անդամները իրենք իրենց դեմ որոշումներ են կայացնելու, իրենք իրենց զրկելու են պաշտոններից, անձեռմխելիությունից: Այն դեպքում, երբ տեսնում ենք, թե ինչպես է Հրայր Թովմասյանն ու իր խմբակը ատամներով կառչած իրենց աթոռներից ու հանուն դրա պատրաստ են ամենաստոր քայլերի` ընդհուպ օտարերկյա դեսպաններից օգնություն և օժանդակություն խնդրել:

Բայց այստեղ մի պահ էլ կա, թե ինչու է Հրայր Թովմասյանի խմբակը այսպես պայքարում իր տեղը պահելու համար: Արանքում մարտի 1-ի գործի դատավարությունն է և դեռ շարունակվող նախաքննությունը, իսկ ՍԴ այսօրվա անդամներից առնվազն 2-ը առնչվում են մարտի 1-ի ոճրագործությանն ու այդ հանցագործության կոծկմանը. Արևիկ Պետրոսյանը և Ալվինա Գյուլումյանը: Արևիկ Պետրոսյանը 2008թ. մարտին ԲՀԿ խմբակցության կազմում խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորների դեմ հալածանքների առաջամարտիկներից էր, և իր գործը լավ անելու համար գործուղվեց ՍԴ` հետագայում իշխանություններին ծառայելու համար:

Ալվինա Գյուլումյանը նույնպես կարող է ընդգրկվել մարտի 1-ի հանցագործության առանցքային դերակատարների և վկաների շարքում: Բա ձեզ թվում է, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Ալվինա Գյուլումյանը ինչո՞վ էր զբաղված. ճիշտ է. մարտի 1-ի գործով Եվրոդատարան հասնող գործերի պարտակմամբ: Այս կծիկը նոր նոր սկսվում է բացվել. իհարկե, ոչ մեր համար, քանի որ մենք Ալվինա Գյուլումյանի եվրոպական գործունեությանը լավ ենք ծանոթ: Բայց այս կծիկը քանդվել է, և ենթադրում ենք, հանցագործությունների պարտակումը, կեղծիքները Ալվինա Գյուլումյանն արել է Գևորգ Կոստանյանի հետ միասին: Շատերը երևի չգիտեն, որ Գ. Կոստանյանը Հայաստանի ներկայացուցիչն է եղել Եվրոդատարանում, Ալվինա Գյուլումյանի հետ միասին են աշխատել, ու հիմա արդեն գիտենք, թե ինչ դերակատարում է Գ. Կոստանյանը ունեցել մարտի 1-ի հանցագործությունների կոծկման հարցում: 

Ու այս ամենը թողած, խորհրդարանում տուն-տունիկ են խաղում: Հրայր Թովմասյանի, Ալվինա Գյուլումյանի, Արևիկ Պետրոսյանի խղճին նստած է նաև մարտի 1-ի սպանդի արյունը, ու նրանք ոչ մի դեպքում ձևական օրինագծերի հիմա վրա հեռացողը չեն: Իրենց հասկանում են, թե ինչ է իրենց սպասվում, եթե դադարեն ՍԴ-ի անդամ լինել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   7149 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ