...

Խնդիրը Վահե Գրիգորյանը չէ, խնդիրը դուք եք

Խնդիրը Վահե Գրիգորյանը չէ, խնդիրը դուք եք

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով հարցին, թե ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի կողմից  ՍԴ նիստերին չմասնակցելը խնդիր չէ՞ արդյոք, պատասխանել է. «Եթե իրոք ունենք Սահմանադրական դատարանի դատավոր, որ նիստերին չի մասնակցում, խնդիր է։ Այլ հարց է, թե ինչ մոտիվացիայով, ինչով է դա բացատրվում, ինչ հետևանքներ կարող են առաջանալ, որ մարմիններն են, որ կարող են դրանով զբաղվել, ընդհանուր առմամբ խնդիր է»,- նշել է նա։

«ՉԻ». Այս իշխանությունները տրամաբանության հետ խնդիր ունեն: Համենայնդեպս՝ Սահմանադրական Դատարանի հարցում:

Վահե Գրիգորյանը չի մասնակցում ՍԴ նիստերին, որովհետև քվորում չկա: ՍԴ-ում ընդամենը երկու դատավոր կա:

Հրայր Թովմասյանն ու իր խմբակը ՍԴ ԱՆԴԱՄՆԵՐ են: Չի կարող ՍԴ դատավորը գնա ու ՍԴ անդամների հետ միասին ինչ-որ նիստերի մասնակցի, որոշումներ կայացնի: Դրանք տարբեր կարգավիճակներ ունեցող մարդիկ են: Այստեղ ի՞նչ անհասկանալի բան կա:

Դա նույնն է, թե ֆուտբոլիստին մեղադրեն, որ ստադիոն չի գալիս ու չի մասնակցում ստադիոնի բարեկարգման աշխատանքներին: Նույն բանն է: 

Այնպես որ, խնդիր չկա: Վահե Գրիգորյանի հետ կապված խնդիր չկա: Մարդն ասաց. նշանակեք ՍԴ մնացած դատավորներին, ՍԴ դատավորի հարցը լուծվի ու կառույցը սկսի նորմալ աշխատել: 

Խնդիրը իշխանության երկչոտության և իրերն իրենց անուններով նշելու ցանկության բացակայության մեջ է:

ՎԱՐԿԱՆԻՇ

   3590 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ