...

Սերժ Սարգսյանին պետք է մեղադրանք առաջադրել ըստ Մենդելեևի աղյուսակի

Սերժ Սարգսյանին պետք է մեղադրանք առաջադրել ըստ Մենդելեևի աղյուսակի

«Ժողովրդի իմունիտետը վերականգնել է պետք, իսկ դրա թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, որովհետև ինքն է այս քիմիոթերապիան սկսել:  Ինքն է այս քիմիոթերապիան մեկ ու կես տարի սկսել բոլոր քաղաքականհակառակորդների, մրցակիցների, պետական ինստիտուտների դեմ։ Դու ես ծնել այս ամեն ինչը, դու էլ վերացրու։ Մասնավրապես որպես կառավարության ղեկավար բոլոր եվրոպական միջազգային ստանդարտներով կառավարության պարտավորությունն է պայքարել ատելության խոսքի դեմ, կապ չունի՝ Մակրոնն է, Մերկելն է, Փաշինյանն է, թե՝ Կուրցը: Ատելության խոսքի դեմ պայքարելու թիվ մեկ պատասխանատուն ցանկացած երկրում կառավարությունն է։ Նիկոլ Փաշինյանի անձնական պատասխանատվությունն է դա, և նա պետք է ասի՝ «я тебя породил я тебя убью», կարո՞ղ է ասել դա»։ Երեկ այս մասին հայտարարել է ՀՀԿ փխնախագահ Արմեն Աշոտյանը: 

ՉԻ - Ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն էր ժամանակ առաջ գրված իր ստատուսներից մեկում Փաշինյանին համեմատել  քաղցկեղի հետ և գրել. «Նա հիվանդ է, առողջ չենք նաև մենք. նա «քաղցկեղի» այն օջախն է, որը երկար տարիներ ներսից խժռում էր մեր առողջ բջիջները: ...Պացիենտի դիագնոզը հստակ է` ուռուցքը պետք է հեռացվի»:Այժմ էլ, փաստորեն, Աշոտյանը խոսում է քիմիաթերապիայի մասին, որը, ինչպես հատնի է, քաղցկեղային բջիջների ոչնչացումն է դեղորայքային պրեպարատների միջոցով: Սա  մասնագիտությամբ բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու,մի շարք գիտական հոդվածների հեղինակ,  էնդոկրինոլոգ կին ունեցող  Աշոտյանը պետք է որ շատ լավ իմանա: Փեսա Մինասյանի տրամաբանությամբ, փաստորեն,  «հիվանդը» վարչապետն է և պետք է նրանից ազատվել, որպեսզի փրկվենք բոլորս,  Աշոտյանի տրամաբանությամբ էլ, փաստորեն, վարչապետը չէ հիվանդը, այլ քաղաքական ուժերն ու պետական ինստիտուտները, որոնց էլ քիմիաթերապիայի է ենթարկում «հիվանդը», նույն ինքը` վարչապետը: Այս երկու «մոզգի կտորների» ասածներից կարելի է բխեցնել, որ ենթադրյալ հիվանդն իրականում հիվանդ  չէ, հիվանդ են նրանք, որոնք վերջինիս կողմից քիմիաթերապիայի են ենթարկվում: Իսկ թե ինչու, արդեն վերը նշեցինք`  որպեսզի ձերբազատվեն քաղցկեղածին բջիջներից /եթե իհարկե հենց իրենք չեն այդ բջիջները/: Ռևանշիստների թիմում, փաստորեն, շրջապատող իրականության ընկալման ու դրան արձագանքելու առումով մեծ  ճեղքվածք գոյություն ունի, որն էլ շիզոֆրենիայի խոսուն ախտանշաններից մեկն է: Ուստի փեսա Միշան ու Աշոտյանը պետք է ոչ թե բողոքեն, այլ չհրաժարվեն  մարդասիրական բժշկական միջամտությունից` քիմիաթերապիայից, հանգիստ նստեն տեղները, թուլանան ու... բժշկվեն: 

Ինչ վերաբերում է ատելության խոսքի դեմ առնելուն, ապա սա իրոք մտահոգիչ խնդիր է ու վարչապետին  արված կոնստրուտկիվ  առաջարկ: Սակայն թե ինչպես պետք է կառավարությունը պայքար մղի, որպեսզի  Աշոտյանի, Մինասյանի, Շարմազանովի և  ատելության խոսքի հեղինակ ու տարածող մյուս առաքյալ-առաքելուհիների բերանից ու ֆեյսբուքյան պրոֆիլներից այլևս ատելության խոսք չհորդա` դժվարանում ենք ասել, սակայն որպես պրոֆիլակտիկ միջոց կարելի է կիրառել նրանց բերանները ծեփելու, «սկոչելու», կապարակնքելու և ատելության խոսքի բլոկադայի այլ արդյունավետ մեթոդներ: 

Ի դեպ, Աշոտյանը  հայտարարել է նաև, թե Սերժ Սարգսյանին օրերս դիզվառելիքի գործով առաջադրված մեղադրանքը «օդ» է: Քոչարյանի պաշտպաններն էլ վերջինիս առաջադրված մեղադրանքն անվանում են «ջուր»: 

ՀՀԿ փոխնախագահի այս հայտարարությունը պետք  է շատ ուշադիր լսեն ու հետևություն անեն քննչական մարմինների պատասխանատուները և առաջիկայում Սերժ Սարգսյանի մեղադրանքը լրացնելիս հոգան, որ նոր (ենթադրվող) մեղադրանքները լինեն քիմիական տարրերի պարբերական աղյուսակի գրեթե բոլոր տարրերին համարժեք: Ասենք, այնպիսի մեղադրանք, որը համարժեք է ծծումբին, կամ, ասենք, բորիումին, թալիումին, անագին, վոլֆրամին,  արսենին, պղնձին,  ցինկին, գերմանիումին: Մեղադրանքների հրաշալի փունջ կստացվի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1873 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ