...

Սերժն էր Նիկոլի ջեբը պլան գցել. Լավրովի պլանը

Սերժն էր Նիկոլի ջեբը պլան գցել. Լավրովի պլանը

Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը՝ անդրադառնալով ղարաբաղյան պատերազմին և նրա հետևանքներին, ասել է. «Տեսեք ինչ է տեղի ունեցել. 2014-2015 թվականներին արդեն կար միջազգային կոնսենսուս, այդ թվում նաև Ռուսաստանի համաձայնությամբ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող, որ 7 շրջանները պետք է վերադարձվեն: Բնականաբար, նախկին իշխանությունները շատ լավ տեղյակ էին այդ որոշման մասին և ընտրել էին ստատուս քվոն անվերջ ձգելու մարտավարությունը: Բայց հասկանալի է, որ անվերջ ձգել հնարավոր չէ: Եվ երբ որ հեղափոխությունը տեղի ունեցավ, մենք եկանք իշխանության, առաջին մեղադրանքը, որ հնչում էր, դա այսպես ասած «հող հանձնողն» էր: 
Բայց մեզ անվանում էին հող հանձնող, ուրեմն, իհարկե գիտեին, որ այդ ամեն ինչը մեր գլխին էր կոտրվելու և իրենց այդ հեռատեսությունը հենց դա էր նշանակում»:

«ՉԻ».  Ախպեր ջան, մի հատ տուկի թել տվեք, գնանք, կախվենք, պրծնենք, թե չէ էս տունտունիկին էլ հնար չկա դիմանալու:

Բա, գլխներին սարքել են: Սերժ Սարգսյանը Նիկոլի ջեբը Լավրովի պլան է գցել: Թաքուն: Էն Նիկոլ Փաշինյանի, որը 2016-ին Խորենացու փողոցում հայտարարում էր, թե տեղյակ է Լավրովի պլանին ու դա դավաճանություն է: Այսինքն, լավ էլ գիտեին, թե դա ինչ ծրագիր է:

Իսկ հիմա պարզվում է՝ բան չեն իմացել, իրենց համար թավիշ-մավիշ էին անում, մեկ էլ՝ հոպ, պարզվեց, որ գլխներին սարքում են:

Սա նույնիսկ «կռուտիտ» չէ, սա չգիտենք, ինչ է: Նախ, 7 շրջան վերադարձնելու մասին երբևիցե խոսք չի գնացել: Նույն Լավրովի պլանով, Կազանի, Մադրիդի, փուլային, փաթեթային... բանակցությունների բոլոր փուլերում խոսքը գնացել է միայն 5 շրջանների վերադարձի մասին: Էդ 7-ը դուք եք սարքել, դեռ վրան էլ ավելացրել եք Հադրութի շրջանն ու Շուշին: 

Կամ էլ եթե գիտեիք, որ հակամարտության լուծումը ինադու ձգձգում են, դուք էլ հասկանում էիք, որ անվերջ ձգել հնարավոր չէ, լուծեիք հարցը, կուժն էլ էր ձեր ձեռքին, կուլան էլ: Ո՞վ էր ձեր ձեռքից բռնել: 

Այ մարդ, էս ի՞նչ կրակն ենք ընկել: Այս աստիճանի անպատասխանատու ու դիլետա՞նտ: 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2500 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ