...

Սղագրություն. Սերժ Սարգսյանի հարցաքննությունը ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում

Սղագրություն. Սերժ Սարգսյանի հարցաքննությունը ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում

Պատգամավոր

- Ինչպե՞ս էր ստացվել, որ զինվորը հաց չուներ, իսկ գեներալներն ունեն տասնյակ շքեղ առանձնատներ:

Սերժ Սարգսյան

- Վերադարձ անցյալին չի լինելու, մենք այլևս երբեք հեթանոս չենք լինելու:

Պատգամավոր

- Ինչո՞ւ անհրաժեշտ միջոցառումներ չէիք իրականացրել կանխելու Ադրբեջանի հարձակումը:

Սերժ Սարգսյան

- Դա սուտ և մտացածին հնարք է, որ կիրառում է այսօրվա իշխանությունը՝ նպատակ ունենալով վարկաբեկել հերոսներին: Այդ դեպքում ինչո՞ւ էինք հարյուրավոր ջիպեր գնել: Պատասխանը պարզ է, որ արագ հասնենք Արցախ:

Պատգամավոր

- Ինչո՞ւ էիք երկար ժամանակ թաքցնում, որ կորցրել ենք 800 հեկտար հող և միայն փաստերի ճնշման ներքո խոստովանեցիք:

Սերժ Սարգսյան

- Մենք խաբելու միտում չենք ունեցել: Ի սկզբանե ասել ենք 200-300 մետր, և դա իրականություն էր, քանի որ այդքան էր Արցախի հողը: Այդ հետո պարզվեց՝ կորցրել ենք նաև հողեր, որ պատկանում էին Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանին: Մեր ընդդիմախոսները փաստորեն այդ հողերն էլ էին հաշվում իբրև Արցախի տարածք: Դա նրա անձնական հողերն էին, և մենք հարկ չէինք համարել հաշվել նաև այդ հողերը: Իմիջիայլոց, օգտվելով ընձեռված հնարավորությունից, շնորհավորում եմ նրան տարած փայլուն հաղթանակի համար: Եվս մեկ անգամ ուզում եմ շեշտել՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

Պատգամավոր

- Ձեր օրոք վարչապետ աշխատած Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ ապրիլյան պատերազմի օրերին տանկերի մեջ վառելիք չի եղել: Ի՞նչ կասեք այդ առթիվ:

Սերժ Սարգսյան

- Տատուս ասած՝ դրա համար էլ խիյարը թարս բուսնեց իր համար: Տակս փորեց՝ իրան թվաց, թե ինձ մերժելու արդյունքում ինքն է նստելու իմ աթոռին: Բայց տոնը ընենց փչացրեցի, որ քաղաքական հավակնություններից ժիլետի թևը մնաց: (Անզուսպ ծիծաղ):

ՎԱՐԿԱՆԻՇ

   5183 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ