...

Շատ բան չենք կորցրել

Շատ բան չենք կորցրել

Լրագրող Աստղիկ Կարապետյանը լուսանկար է հրապարակել և գրել. «Ո՞նց կարելի է էս կարգի փնթի վերաբերվել գործին. թարմ-թարմ ընդունված ու հրապարակված օրենք է Ազգային ժողովի կայքում։ 

Այո, ես հավատում եմ, որ սատանան մանրուքների մեջ է։

Էլ չասեմ էլի, որ e-draft.am-ից նախագծեր են անհետանում, նախարարների հրամանները գտնելու համար բազմապիսի աճպարարություններ ես անում՝ վերջում չգիտես կգտնես թե չէ»:

«ՉԻ». Բայց ի՞նչն է փնթին: ԱԺ-ն իր կայքում տեղադրել է «Կառավարության կառուցվածքի և գործունության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքը: 

Տեքստը չի կարդացվո՞ւմ: Իսկ որ հայերեն տառերով լիներ, ի՞նչն էր հասկացվելու: Տարբերությունը, ասենք ձեզ, նույնն է: Կառավարության կառուցվածքի և գործունության մասին առանց օրենքների էլ գիտենք: Ոչ կառուցվածքն է հասկանալի, ոչ գործունեությունը, ուզում է, օրենքը ճապոներեն հրապարակեին, մեկ է, այս կառավարության գործունեությունը ոչ մեկին պարզ չէ:

Այնպես որ, սա փնթիություն չէ, այլ ոնց աշխատում են, այդպես էլ ներկայացնում են:

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   614 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ