ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով առաջիկա Սահմանադրական հանրաքվեին, հայտարարել է. «Ես դեմ եմ քվեարկելու, անգամ եթե խմբակցությունը կողմ լինի, ես իմ ընտրական իրավունքն եմ իրականացնում»:
«ՉԻ». Այ, այստեղ կարող ենք «քուանշ» տալ Գևորգ Պետրոսյանին: Գագիկ Ծառուկյանն իրեն ասի, թե ինչպես պետք է քվեարկի, ու ինքն այդպես չանի՞: Չկա նման բան:
Գևորգ Պետրոսյանը պատկանում է այն մարդկանց դասին, որոնք ժամերով կարող են հայրենասիրության, արժանապատվության, ընտանիք-օջախ-ադաթ հասկացությունների մասին խոսել, բայց որ շեֆերը մի հատ թարս նայեն, այդ հասկացություններից բան չի մնա:
Անշուշտ, Գևորգ Պետրոսյանը ընտրական իրավունքն իրականացնելու իրավունք ունի, բայց նա արդեն քանի տարի է, առաջնորդվում է ԲՀԿ-ի և նրա առաջնորդի իրավունքներով: Նույնն էլ հիմա է: ԲՀԿ-ն կողմ լիներ, ինքն էլ էր կողմ լինելու: