...

Շեֆիցդ սկսեք

Շեֆիցդ սկսեք

«Համազգային գործադուլ է պետք. եթե պետական կյանքը մեկ-երկու օր կանգնեց՝ Փաշինյանը վազելով է հեռանալու». Գևորգ Պետրոսյան:

«ՉԻ». Գևորգ ջան, գուցե չգիտես, գուցե քեզանից գաղտնի են պահել՝ հաշվի առնելով, որ բերանդ փակ չես կարողանում պահել, բայց մենք մեծահոգի ենք և քեզ համար նորություն կասենք: Շեֆդ՝ Առինջի արքան, Հայաստանի ամենամեծ գործատուներից մեկն է: Հորդորիր իրեն, որ իր գործարանները, ֆաբրիկաները, մոլերը և մյուս կազմակերպությունները գործադուլ սկսեն:

Ի վերջո, պետք է մեկը օրինակ ծառայի: Եթե ոչ Ծառուկյանը, բա էլ ո՞վ. չէ՞ որ նա է իր ուսերին վերցրել Հայաստանը այս ծանր վիճակից հանելու առաքելությունը: Այնպես որ՝ մի քանի օր չաշխատելու և մի քանի միլիոն դոլար վնաս կրելու գնով արժե այդ գործը գլուխ բերել:

Միայն մի նրբություն կա. հանկարծ մարդկանց չհորդորեք գործադուլ անել, բայց, ասենք, պահանջեք մոլի վարձավճարը: Այդպես մի փոքր արդար չի լինի: Իսկ արդարությունը ձեր կրեդոն է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1225 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ