...

Скупой платит дважды!

Скупой платит дважды!

Քանի որ Ռ. Քոչարյանի հետևորդները հայերեն լավ չգիտեն, մեր վերնագիրը ռուսերեն է: Իսկ հայերն ասում են՝ թանկից էժանը չկա: Արդեն պարզ է, որ նախկինների ծախսած մեծ գումարները մեդիառեսուրսների, զանազան վերլուծագանգերի և մերձքաղաքական գործիչների վրա կա՛մ արդյունք չեն տալիս, կա՛մ հակառակ ազդեցությունն ունեն: Ընդ որում, տպավորությունն այնպիսին է, ասես իրեն ընդդիմություն հայտարարած կողմին ծառայող այս անձինք առանձնապես չեն ուզում, որ Ն. Փաշինյանը հեռանա: Եվ սա բնական է: Եթե ազգակործանը հեռանա, իրենց ծառայություններն այլևս անհրաժեշտ չեն լինի: Էլ չենք խոսում այն մասին, որ այժմ թե՛ ընդդիմությանը, թե՛ իշխանությանը ծառայողների ինտելեկտուալ մակարդակը հավասար է, որովհետև ուսապարկի և իդիոտի միջև մտավոր տարբերություն չկա: 

Չգիտենք, թե ով է ՀՓՇ-ականներին խորհուրդ տվել, որ բանակը կարող է լուծել իշխանության հարցը, բայց կարծում ենք՝ նա սխալ հաշվարկ է արել: Կարծում ենք՝ սրանք մտածել են, որ եթե բանակը ստանձնի քաղաքական խնդիրը լուծողի դերը, իրենք էժան կպրծնեն՝ բառիս բուն իմաստով: Այնինչ, ճիշտ հակառակն է: Լա՛վ մտածեք գոնե ձեր սեփականության մասին: Երկրի մասին, ինչպես արդեն համոզվել ենք, չեք մտածում: Հուշենք՝ ձեր ռեսուրսները կարող եք ուղղել ավելի խաղաղ, քաղաքական հուն: Ծախու ապրանք ամեն տեղ կա: 

Զարուհի Գաբրիելյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   3910 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ