Չարենց
23.01.2021 / 12:00
Սատիրիկոն/Լուր-մեկնաբանություն
23.01.2021 / 11:00
Լուրեր
23.01.2021 / 09:30
Սատիրիկոն/Լուր-մեկնաբանություն
22.01.2021 / 22:00
Քաղաքական
22.01.2021 / 21:00
Սատիրիկոն
22.01.2021 / 20:00
07.01.2021   21:00
328

Սովետին տվին, անցան


ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ զոհված, անհետ կորած, գերության մեջ հայտնված, վիրավոր զինծառայողների տվյալները համարվում են պետական գաղտնիք։ 

«ՉԻ». Պատերազմի օրերին, երբ արդեն ակնհայտ դարձավ, որ ռազմաճակատում տեղի ունեցող զարգացումներն ու հայկական կողմի պաշտոնական հաղորդագրությունները բացարձակապես իրար չէին համապատասխանում, շատերը օրինակ էին բերում 1941 թվականին Գերմանիայի նախաձեռնած ագրեսիայից հետո խորհրդային իշխանությունների պաշտոնական հաղորդագրությունները: 

Գերմանական բանակը կարճ ժամանակում հսկայական տարածքներ գրավեց, մարդկային ահռելի կորուստներ պատճառեց խորհրդային բանակին, սակայն խորհրդային ղեկավարությունը հակառակորդի առաջխաղացման և նոր բնակավայրեր գրավելու մասին ոչ մի փաստ չէր թաքցնում: Իհարկե, մի փոքր գունազարդված էին ներկայացնում իրավիճակը, օրինակ՝ «Կարմիր բանակը հերոսական մարտեր մղելով, թողեց Կիևը, Սմոլենսկը, Մինսկը և այլն», բայց գիտեին, թե ինչ է կատարվում, գերմանացիները որտեղ են հասել, որքանով է իրավիճակը վտանգավոր:

Միայն զոհերի մասին էր, որ խորհրդային իշխանությունները հստակ տվյալներ չէին ներկայացնում, ինչը մասամբ պայմանավորված էր նրանով, որ պատերազմի ժամանակ պարզապես հնարավոր չէր կոնկրետ թվեր նշել, քանի որ խորհրդային զինվորների մի մասը գերի էր ընկել, մի մասը զոհվել էր գերմանացիների կողմից վերահսկվող տարածքներում, մի մասը պարտիզանական ջոկատների էր միացել:

Բայց հենց պատերազմն ավարտվեց, խորհրդային ղեկավարությունը մարդկային կորուստների հաշվարկներ կատարեց և արդյունքները ներկայացրեց:

Իսկ մեզ մոտ պատերազմը 2 ամիս է, ինչ ավարտվել է, մինչև հիմա մարդկային կորուստների մասին տվյալները պետական գաղտնիք են համարվում: Ապշելու բան է: Մանավանդ, որ Պետական գաղտնիքի մասին ՀՀ օրենքում այսպիսի դրույթներ գոյություն չունեն։ Չեն ասում, ու վերջ: Անունը դրել են պետական գաղտնիք: Թերևս մտավախություն ունեն, որ երբ հանրությունն իմանա պատերազմում հայկական բանակի իրական կորուստների մասին, որոնք ակնհայտորեն ավելի շատ են, քան պաշտոնական հաղորդագրություններով է ներկայացվում, դա այս իշխանությունների դեմ կհանի հանրության նոր շերտեր: 

Բայց գաղտնի պահելն անիմաստ է. այսօր չիմանանք, վաղն ենք իմանալու, ի՞նչ է փոխվելու դրանից: Իշխանությունների հանդեպ վերաբերմո՞ւնքը: Այն հիմա էլ է խիստ բացասական, վաղն էլ է նույնը լինելու: 



Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
 Պիտակներ

         Արցախյան երկրորդ պատերազմ


››› «Չորրորդ իշխանություն» թերթի և 4rd.am կայքի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
››› Ո՞ւմ ձեռնտու չէ 200 միլիոն դոլարի ներդրումը
››› Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի հայտարարությունը
››› Իշխելու թշվառությունն ու փառքի արվեստը
››› Անասնաֆերմա՝ Նարեկ Սարգսյանից Նիկոլ Փաշինյանին... Տիգրան Ավինյանին էլ
››› Մերժվածների ջղակծկումների և վարչապետի ձախողումների արանքում
››› Ո՞վ է եղել իրական դավաճանը
››› Երբ թիրախավորվում է լռությունը
››› Ինչո՞ւ են զինվորները զոհվում Ղարաբաղում և ինչո՞ւ են բոլոր զոհերը հայաստանցի
››› Մշակութային հեղափոխություն չի լինելու
››› Ատելության խոսքը, ամբոխահաճությունը և տրամաբանությունը
››› Տաշիրյան սարդոստայն
››› Գործող Սահմանադրությունը կարող է ոչնչացնել հեղափոխությունը
››› Առաջիկա երկու-երեք ամիսները վճռորոշ են լինելու
››› ԱԱԾ-ն պետք է կանխի Քոչարյանի գայթակղությունները
››› Նիկոլն ընդդեմ Նիկոլի
››› Այսպես է լինում, երբ վեթթինգի փոխարեն հավատում են դատախազի ազնիվ խոսքին
››› Սրանց գործը փախնողներին «հաջող» անելն է
››› Արսեն Թորոսյանն ու Ալեն Սիմոնյանը՝ 1-9 հաշվով պարտության գլխավոր մեղավորներ
››› Ակորդեոնիստը որոշել է նստել «սուխոյ ատկազով»
››› ՀՀԿ-ի անհաջող գրագողությունը
››› Տանը վեր ընկնելու ժամանակները
››› Անցյալի պատանդները

Ամենաընթերցված
























37-ի երկրպագուն
37-ի երկրպագուն
07.01.2021 / 4825