...

Սուտ ասողը Գեղամ Մանուկյան լինի

Սուտ ասողը Գեղամ Մանուկյան լինի

«Մենք գալիս ենք, որ միավորենք ազգը, մենք հոգնել են թշնամանքից, ստից, մենք բերելու ենք հանգստություն մեր ազգին և իրար հետ անցնելու ենք շատ դժվար ճանապարհ»,- հայտարարել է Վահե Հակոբյանը Շենգավիթում աջակիցների հետ հանդիպման ժամանակ և ավելացրել՝ եթե ոչ իրենք, ապա ո՞վ։

«ՉԻ». Սա կոչվում է շոկային թերապիա: Սկզբում ցուցակիդ 14 համարը՝ Գեղամ Մանուկյանը հայտարարում է, որ ով կանգնած է Նիկոլի կողքին՝ անբարոյականի տղա է, իսկ հետո դու խոսում ես ազգը միավորելու մասին: Ինչպե՞ս եք միավորելու՝ համոզելու եք, որ մի քանի հարյուր հազար մարդ անբարոյականի որդի է, բայց պետք է հանգստանան, քանի որ դուք հոգնե՞լ եք թշնամությունից: Հայաստանում չես գտնի գեթ մեկ մարդ, որ հավատա, թե Քոչարյանը փորձելու է միավորել ազգը կամ հոգնել է թշնամությունից: Դա միակ բանն է, որից Քոչարյանը երբեք չի հրաժարվել՝ անկախ իրավիճակից: Այդ մասով նա երբեք չի դավաճանել իր սկզբունքներին:

Իշխանություն ունենալու դեպքում Քոչարյանը առաջին բանը, որ կանի՝ կշարունակի Նիկոլի գործը՝ Հայաստանը վերջնականապես սև ու սպիտակի բաժանելը: Միայն, ի տարբերություն Նիկոլի, ոչ միայն խոսքով, այլ նաև գործով: Դա կարվի շատ արհեստավարժորեն՝ մի մասը կնետվի բանտերը, մյուսի բիզնեսները կխլվի, իսկ առավել արմատական ընդդիմադիրները կլքեն այս մեղավոր աշխարհը:

Հայհոյանքների փառատոններ կազմակերպողները վերջին մարդիկ են, որոնք կարող են համախմբել ազգը: Այնպես որ, բոլորը կարող են միավորել ազգը, բացի իրենցից:

ՎԱՐԿԱՆԻՇ

   954 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ