...

Սխալ մարդու եք ասֆալտին փռում

Սխալ մարդու եք ասֆալտին փռում

Այսօր ոստիկանության ծառայողները ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով բերման են ենթարկել «ՎԵՏՕ» շարժման ղեկավար, հասարակական գործիչ Նարեկ Մալյանին:

«ՉԻ». Համացանցում ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ դիմակավորված ոստիկանները Նարեկ Մալյանին բառիս բուն իմաստով ասֆալտին են փռում, այնուհետև տանում:

Միանգամից ասենք, որ եթե Նարեկ Մալյանի մոտ զենք չհայտնաբերվի, ապա այս «մասկի-շոուն» շատ թանկ կարող է նստել իշխանությունների վրա:

Որքան տեղյակ ենք, վերջին ամիսներին Նարեկ Մալյանին բազմիցս են տարբեր գործերով հրավիրել ոստիկանություն՝ հարցաքննության, և վերջինս միշտ ներկայացել է: Կրկնում ենք, եթե մոտը զենք չհայտնաբերվի, ապա նման գործելաոճը չենք ընդունում: Այո, Նարեկ Մալյանը թունդ քննադատում է իշխանություններին, հաճախ՝ շատ սուր արտահայտություններով, գիշեր-ցերեկ սորոս-մորոսի վրա է խորացած, բայց մեկ է, նա այն ֆիգուրը չէ, որին դիմակավորված, ասֆալտափռախառն բռնես, տանես: 

Հեղափոխությունից հետո ասֆալտին փռելու այնքա՜ն թեկնածու կա, որոնք վաղուց պետք է տպիկ դարձած լինեին, բայց մինչև հիմա հանգիստ գործում են, իրենց քրեական հարուստ անցյալը շալակած, պետության դեմ են աշխատում, վայելում իրենց կուտակած հարստությունը՝ դրանով կերակրելով նաև վարձկան լրատվամիջոցների, ֆեյքերի... դրանց թողած, ընկել են քաղաքական դաշտի վրա գրեթե ազդեցություն չունեցող մեկի վրա: 
Եթե պետք է, կարող ենք ներկայացնել ասֆալտին փռելու ենթակա անձանց ցանկը: 

Հ.Գ. -1. Նարեկ Մալյանին ազատ արձակեցին, մոտն էլ ոչինչ չի հայտնաբերվել: Մասկի-շոու, ուրիշ ոչինչ:

Հ.Գ.-2 Թեմայից դուրս. Դավիթ Խաժակյանին մեկդ փոխանցեք, կամ հետը լիկբեզ արեք, որ ընկեր ջան, «Չորրորդ իշխանությունը» ոչ Նիկոլ Փաշինյանի լրատվամիջոցն է, ոչ էլ՝ նրա պատվերներն է կատարում, ձեր արշինով մեզ մի չափեք, մի քիչ թող պատմություն սովորի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1633 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ