...

Տանեցիների՞ն ինչու մոռացաք

Տանեցիների՞ն ինչու մոռացաք

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, հրապարակելով իր լուսանկարը, ֆեյսբուքյան էջում շնորհավորական ուղերձ է հղել. «Շնորհավորում եմ հայրենիքի նվիրյալներին՝ Սպայի օրվա առթիվ:
Մաղթում եմ, որ արժանի լինեք ձեր կոչմանն ու ուսադիրներին՝ անդավաճան մնալով հայրենիքին ծառայելու պատվաբեր առաքելությանը:

Պատիվ ունեմ ձեզնից մեկը լինելու»:

«ՉԻ» Անհասկանալի է, թե ինչու է միայն իր անունից հղել այս շքեղ շնորհավորանքը: Չէ՞ որ իր անբասիր ծառայության շնորհիվ սպա են, այն էլ՝ բարձրաստիճան, նաև իր ընտանիքի անդամները. կինը՝ փոխգնդապետ, դուստրը՝ մայոր: Կարելի էր, չէ՞, ամբողջ սպայական ընտանիքի անունից շնորհավորել:

Մեծ հաշվով, չէր խանգարի նաև Արշակի ու «Նասկու» անուններից շնորհավորել և հիշեցնել, թե հիշատակվածներն իր գլխավորությամբ ինչպես էին անդավաճան ծառայում հայրենիքին:

Կարելի է միայն պատկերացնել այն երկու սպաների դեմքների արտահայտությունը, որոնք հիմա կկարդան Գասպարյանի ուղերձը և որոնք, ծառայելով ռազմական ոստիկանությունում, գործուղվել էին վարորդություն անելու Սաշիկի համար: Հաստատ մի քանի քաղցր խոսքեր կհնչեն նախկին ոստիկանապետի պատվի և իրենցից մեկը լինելու հանգամանքի վերաբերյալ:

Վերամբարձ խոսքերի ու պաթոսի փոխարեն Գասպարյանը ճիշտ կանի հիշի, թե ինչպես էր նվաստացնում նույն այդ սպաներին: Իսկ նվաստացումն այն էր, որ սպաները պետք է անհաղորդ դեմքով դիտեին, թե ինչպես են հացագործ տարրերը մտնում ոստիկանական պատից ներս ու այնուհետև հարձակվում ցուցարարների վրա: Ավելի մեծ նվաստացում սեփական ուսադիրների նկատմամբ հարգանք ունեցող սպաների հանդեպ դժվար է պատկերացնել:

Մյուս կողմից էլ՝ շատ էլ լավ է անում Գասպարյանը: Նա այժմ լրիվ ուրիշ տեղ պետք է լիներ, իսկ քանի որ գտնվում է Սևանի իր շքեղ ամառանոցում, կարող է հանգիստ հայտարարել, թե ունի պատիվ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1718 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ