...

Տարածաշրջանի ամենաունիվերսալ թքագեղձը

Տարածաշրջանի ամենաունիվերսալ թքագեղձը

«Անկախ նրանից, թե Հայաստանում ով կլիներ իշխանության՝ այս պրոցեսը լինելու էր», հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Սա իսկապես շատ ունիվերսալ արդարացում է։ Նույն հաջողությամբ նիկոլական իշխանության հիմնական թքագեղձը կարող էր հայտարարել, որ անկախ նրանից, թե ով կլիներ իշխանության՝ ՀՀ ԱԺ նախագահը պարտադիր պիտի ապուշ լիներ, պետության ղեկավարի եղբայրը պիտի «տաղանդավոր բիզնեսմեն» լիներ ու մուլտիմիլիոնատեր դառնար, բոլոր նախարարները պիտի ահռելի հարստություն «նվեր ստանային», ամենահաստավիզ ոստիկանները պիտի ամենամեծ «պարգևավճարները» ստանային, քուչի խուժանը պիտի ծառայեր իշխանություններին, և այլն։ Ու մեծ հաշվով՝ թքագեղձն իրավացի է։ Իսկապես էլ՝ անկախ նրանից, թե ով կլիներ իշխանության, «այս պրոցեսը լինելու էր»․ Գռզոն էլի հարստանալու էր, Դոդի Պետոն էլի գովազդելու էր «այս պրոցեսը», դաշնակներն էլի խաղեր էին տալու՝ փորձելով արանքում պատառ թռցնել, զանազան պայմանական լուլուներն էլի իրենց կենցաղային կարիքները հոգալու էին վերբալ ծառայություններ մատուցելու միջոցով, և այսպես շարունակ։

Բայց մեկը չկա՞ ԱԺ նախագահին ասի՝ լսի՛, ա՛յ ա․․․ լեն, բա որ «անկախ նրանից, թե Հայաստանում ով կլիներ իշխանության՝ այս պրոցեսը լինելու էր», որպես ի՞նչ էիք հինգուկես տարի առաջ ձեր մարմնի ամենաինտելեկտուալ մասը ճղում։ Անկեղծորեն ասեիք, որ ընդամենը որակյալ լափ եք ուզում։ Ազգովի կհանգանակեինք ու կպրծնեինք «այս պրոցեսից»։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   573 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ