Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ սերտ հարաբերություններ ունեցող լրատվամիջոցները գրում են, որ հայտնի հանդիպումից հետո որոշվել է Վազգեն Մանուկյանին դեռ թողնել որպես ընդդիմության միասնական թեկնածու և նրան չնեղացնել:
«ՉԻ». Չեք ուզում նեղացնել, տարեք ձեր տանը պահեք կամ մի երկու կոպեկ փող տվեք, Վարդուհին դեռ կպահի: Բայց ի՞նչ է նշանակում համառել, թե Մանուկյանը վարչապետի ձեր թեկնածուն է:
Տեսնես գոնե տեղյա՞կ են, որ իրենց թեկնածուի վրա ամենաշատը ծիծաղում են նրանք, ովքեր հենց իրենցից էլ ֆինանսավորվում են:
Այստեղ է ակնհայտ դառնում, որ Քոչարյանը և Սարգսյանը երբեք չեն պայքարել մրցակցային պայմաններում, տեղյակ չեն հրապարակային գործունեության առանձնահատկություններին և հաջողության են հասել միայն ադմինիստրատիվ ռեսուրսների կիրառման և պալատական խարդավանքների միջոցով: Եթե ժողովրդավարության պայմաններում պայքարի փորձ ունենային, կհասկանային, որ Մանուկյանի առաջադրումից օրեր անց իրենց շարժման հնարավորությունները բարձրանալու փոխարեն իջան: Այսինքն, ավելի նպատակահարմար էր հայտարարելը՝ պայքարում ենք Նիկոլի դեմ և միայն նրա հեռացումից հետո պարզ կլինի, թե ով կղեկավարի երկիրը, քան Մանուկյանի նմանին առաջին պլան բերելը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: