Տիգրան Արզաքանցյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Մի հանձնվե՛ք: Թույլ մի տվեք անհաջողություններին խաթարել ձեր ընթացքը: Ցանկացած նոր ձեռնարկ հասցրեք իր նպատակին: Ժամանակավոր անհաջողություններին վերաբերվեք հանգիստ, դրանցից դասեր քաղեք և շարժվեք առաջ»:
«ՉԻ». Արզաքանցյան-Ռոտենբերգ ընտանեկան օջախում հաստատ մի բան այն չէ: Թերևս ճիշտ են մամուլի այն հրապարակումները, որ տիկին Ռոտենբերգը ֆինանսական հաշվետվություն է պահանջում մեր մաչոյից, թե ինչպես է ծախսել նախընտրական ֆոնդը:
Ուստի, Արզաքանցյանն էլ ինքն իրեն գոտեպնդում է, ինքն իրեն դուխ է տալիս, որ Նատալյայով աշխարհը չի ավարտվում: Աշխարհում դեռևս շատ կան ամուսնալուծված կանայք, որոնք փող, քաղաքական ամբիցիա և նկարվելու հանդեպ սեր ունեն:
Եվ այո, նախկինից պետք է դասեր քաղել: Պետք է ընտրել այնպիսի մեկին, որը փող կտա, բայց հետո ծախսած փողերի դիմաց հաշվետվություն պահանջելու ռեսուրս չի ունենա: Օրինակ՝ պոտենցիալ հարսնացուների ցուցակից պետք է հանել Պուտինի ընկերների ու նարկոկարտելների տերերի ղեկավարների նախկին կանանց: Նրանք փող ունեն, բայց վտանգավոր են: