...

Տիրանին տարան

Տիրանին տարան

Իրավապահները Ջրվեժի «Ժպիտ» հյուրանոցում հայտնաբերել և բերման են ենթարկել ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ Տիրան Խաչատրյանին, որը, լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, նախօրեին Արամուսի «Էրիկի մոտ» ռեստորանում կրակել էր մի քաղաքացու ուղղությամբ ու փախուստի դիմել։

Սա արդեն փաստերի բացահայտ մանիպուլյացիա է։ Ինչպե՞ս կարող է 44-օրյա պատերազմի ընթացքում անձամբ Նիկոլ Փաշինյանից Ազգային հերոսի կոչում ստացած գեներալը փախուստի դիմել։ Ամենայն հավանականությամբ՝ դա ընդամենը «դագդիգագան նահանջ» է եղել, իսկ ռեստորանի պատահական այցելուին էլ նա ոչ թե վիրավորել է, այլ զգետնել։ Ավելի ուշ հերոս գեներալը պաշտպանական նոր բնագծեր է զբաղեցրել «Ժպիտ» հյուրանոցում, բայց իրավապահները, առանց այդ զորաշարժի ռազմավարական իմաստը հասկանալու, բերման են ենթարկել նրան։ 

Եվ շատ իզուր։ Գուցե նա հյուրանոց էր մտել՝ ընդամենը կախիչների ամրությունն ու ցնցուղի որակը պարզելու նպատակով։ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   430 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ