Կոտայքում գործող ռեստորաններից մեկում կրակոցներ են հնչել: Նշվում է, որ խնջույքի մասնակիցների թվում է եղել Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը:
Ըստ նույն տեղեկությունների՝ գինովցած Տիրան Խաչատրյանը կրակոցներ է արձակել, որի հետևանքով վիրավորվել է հարևան սեղանի շուրջ նստած քաղաքացին, որն առնչություն չի ունեցել վիճաբանության ու դրա մասնակիցների հետ:
Ըստ տարածվող տեղեկությունների՝ դեպքից անմիջապես հետո Տիրան Խաչատրյանը փախուստի է դիմել: Իրավապահներն արդեն հայտնաբերել են նրան:
«ՉԻ». Նախ, սխալ տեղեկություն է: Տիրան Խաչատրյանը ոչ թե փախուստի է դիմել, այլ տակտիկական նահանջ է իրականացրել:
Երկրորդ՝ ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալը ռեստորանում ոչ թե կրակոցներ է արձակել, այլ զինավարժություններ է անցկացրել:
Դե, զինվորականներն ուրիշ որտե՞ղ զինավարժություններ անցկացնեն: Արցախը չկա, սահմանները սահմանազատված չեն, Հովիկ Աղազարյանն էլ հայտարարել է, որ Հայաստանը այլևս ոչ մի պատերազմի մեջ չի մտնելու:
Մնում են ռեստորանները, պանդոկները, ծայրահեղ դեպքում՝ սաունաները: