...

Թող մի անգամ էլ Տուսկին զանգահարի ոչ անձնական հարցով

Թող մի անգամ էլ Տուսկին զանգահարի ոչ անձնական հարցով

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ԳՈՒԱՄ երկրների հայտարարության լուսանկարը և գրել․ «Նիկոլին հուշեք, թող Զելենսկիին ուկրաիներենով հարցնի Ալիևի հետ հարաբերությունների մասին։ Մեկ էլ հա, բզեք, որ Վրաստանի վարչապետի նվիրած շանը այսօր անպայման լողացնի։ Մակունցին էլ ասեք, թող սրան ի պատասխան մի բան tweet անի»։

«ՉԻ». Հիշեցնենք, որ ԳՈՒԱՄ-ը ստեղծվել է 1997 թվականին և կազմված է Ուկրաինայից, Վրաստանից, Մոլդովայից ու Ադրբեջանից:

Այդ կազմակերպությունը որևէ միջազգային հեղինակություն չունի, իսկ Ուզբեկստանը հեռացավ այնտեղից՝ հայտարարելով, որ այն անպիտան կառույց է: Ըստ էության, կազմակերպությունը ունի չլուծարված ՍՊԸ-ի կարգավիճակ և պետք է գալիս ժամանակ առ ժամանակ տեղեկանքներ տալու համար: Տվյալ դեպքում՝ հայտարարություններ անելու համար:

Հիմա ի՞նչ է առաջարկում Սերժ Սարգսյանի տեղակալը: Այս ոչինչ չասող հայտարարության պատճառով խզե՞նք հարաբերությունները Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի հետ: Իմիջիայլոց, Մոլդովայի պահը մենք ավելացրեցինք, ինչո՞ւ է մոռանում այդ երկիրը: Թե Դոդոնը վաղուց դարձել է Պուտինի կամակատարը և նրան «կպնելու» դեպքում հանրապետականը զանգ կստանար համապատասխան դեսպանատնից:

Ավելի լավ է Սերժ Սարգսյանը զանգահարի եվրոպացի բոլոր այն գործիչներին, որոնց անմիջապես դիմում է, երբ հարուցվում է հերթական քրեական գործը նրա մտերիմներից մեկի նկատմամբ: Թող զանգահարի Տուսկին և թարգմանիչի միջոցով բացատրի, որ այս անգամ անձնական հարցով չի դիմում: Վատից-լավից, 10 տարի երկրի նախագահի պաշտոն է զբաղեցրել, հիմա էլ կոչ է անում, որ եվրոպացի գործիչները սթափության կոչ անեն Ադրբեջանին:

Եվս մեկ հանգամանք. ԳՈՒԱՄ-ը միշտ է աչքի ընկել հակահայկական հայտարարություններով, բայց դա չի խանգարել, որ Աշոտյանի շեֆը շքանշաններ հանձնի Ուկրաինայի և Վրաստանի ղեկավարներին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1300 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ