...

Թռածների «էլիտան»

Թռածների «էլիտան»

Նախկին դաշնակցական Ռուբիկ Հակոբյանն իր էջում գրել է. «Հասարակության հայացքը այսօր Արցախում հավաքված նախկին-ներկա ռազմաքաղաքական էլիտան է, այդ թվում՝ նաև «դավադիրները», ովքեր ամբիոններից չէ, որ հայտարարել են, թե պատրաստ են զոհվել Արցախի համար։ Եվ ժողովուրդը հավատում է նրանց»:

«ՉԻ». Տեսնես ո՞ւմ նկատի ունի Ռուբիկ Հակոբյանը, երբ ասում է՝ նախկին-ներկա ռազմաքաղաքական էլիտա: Եթե նկատի ունի Միքայել Հարությունյանին, ապա վերջինս փախած է, Սուրիկ Խաչատրյանին, նա էլ է թռած, Ռոբերտ Քոչարյանին, վերջինս թռնելու համար ամեն առիթ օգտագործում է: Ի դեպ, Քոչարյանի զավակները մինչև հիմա Երևանում են: Если что:

Իսկական դաշնակը ինչո՞վ է տարբերվում կեղծ դաշնակից. պնդաճակատությամբ: 1990-ականներին ամեն օր հայտարարում էին, թե պատերազմում հաղթանակները իշխանությունների կամքին հակառակ են գրանցվում, որ Շուշին թաքուն ենք ազատագրել, Աղդամը ինադու ենք վերցրել: Նույնն էլ հիմա են ասում. տենց էլի, իրենք իրենց են մեր զինվորները կռվում, մենակ որ երբ նեղն են ընկնում, այդ ժամանակ նախկին «էլիտային» են դիմում: Արդեն ասացինք, թե ովքեր են այդ «էլիտայի» ներկայացուցիչները: Դրանք այն մարդիկ էին, որ սահմանները դատարկում, զորքը բերում էին Երևան՝ ժողովրդի դեմ: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1319 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ