...

Թշնամին՝ տանից

Թշնամին՝ տանից

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Իմ Քայլի» պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հարց ուղղեց կառավարությանը․«Ինչո՞ւ Մանվել Գրիգորյանի դեմ բողոքի ալիք չեղավ այս անգամ։ Մեղմվե՞լ է արդյոք հասարակության վերաբերմունքը նրա նկատմամբ և որքանով են առողջական խնդիրների մասին մամուլում զետեղված լուրերը համապատասխանում իրականությանը»։

«ՉԻ». Ասել, թե պատգամավորի հարցապնդումը բացարձակ տեղին չէ, այնքան էլ ճիշտ չէ: Ի վերջո, եթե նա հարց չտար, որտեղի՞ց իմանայինք, որ արդեն մեկ տարուց ավել է, ինչ նման անուն-ազգանունով պատգամավոր ունենք: Բայց միայն այդքանով ավարտվում է հարցապնդման դրական կողմը և սկսվում խայտառակությունը:

Սասուն Միքայելյանի պրոտեժեն (մինչև պատգամավոր դառնալը նա Հրազդանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն էր), ըստ էության, կառավարությանը մեղադրում է դատարանների որոշումների վերաբերյալ հասարակական բողոքի ակցիաներ գրգռելու մեջ: Եթե մինչ այդ կառավարությունը չի բանեցրել նման պրակտիկա, որտեղի՞ց իմանա, թե այս անգամ ինչու մարդիկ չփակեցին Երևան-Էջմիածին ճանապարհը:

Հետաքրքիր է Ստեփանյանի տրամաբանությունը: Կառավարությունը որտեղից իմանա մեղմվե՞լ են հասարակական տրամադրությունները Մանվել Գրիգորյանի նկատմամբ, թե՞ ոչ: Հատուկ սոցիոլոգիական հարցում պե՞տք է անցկացներ, որ հասկանար:

Մի խոսքով, Ստեփանյանը ևս մեկ վառ օրինակ է, թե ինչպես է ձախողվել իշխանական խմբակցության քասթինգը 2018 թվականի աշնանը: Իսկ Սասուն Միքայելյանը ճիշտ կանի հորդորի իր երիտասարդ պրոտեժեին հաջորդ հարցը տալ մեկ տարի անց: Հակառակ պարագայում, Ստեփանյանը հաստատում է Միքայելյանի խոսքերը, թե թիմում կան մարդիկ, որոնք վնաս են հասցնում կառավարությանը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1722 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ