...

Ճիշտ կանի մտահոգվի Աղվան Հովսեփյանի ճակատագրով

Ճիշտ կանի մտահոգվի Աղվան Հովսեփյանի ճակատագրով

Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գրասենյակում լուռ նստած` ապագա գլխավոր դատախազը խնամքով հանում, ցուցակագրում, ուսումնասիրում է Արթուր Դավթյանի սանիկների, քավորների, հարազատների անունները, կենսագրություններն ու կասկածելի կապերը: Ժամանակն արագ անցնելու սովորություն ունի: Ամեն ինչ դեռ առջևում է»:

«ՉԻ». Ապագա գլխավոր դատախազը միայն մեկ մեղադրանք կարող է ներկայացնել Արթուր Դավթյանին: Ինչո՞ւ պաշտոնական մեղադրանք չի առաջադրվել բազում համապետական ընտրություններ կեղծած ՀՀԿ-ին: Ինչո՞ւ են կեղծարարները մնացել անպատիժ և շարունակում են հոխորտալ: Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը մինչև այժմ ազատության մեջ և միհրան հակոբյանների միջոցով ազդում հանրության նյարդերի վրա:

Երիտասարդը ճիշտ կանի մտահոգվի մեկ այլ գլխավոր դատախազի ճակատագրով: Այ, երբ գործող իշխանությունը Արթուր Դավթյանի միջոցով կամք կդրսևորի և մեղադրանք կառաջադրի Աղվան Հովսեփյանին, այդ ժամանակ, Միհրան Հակոբյանը կաշխատի այլևս ձայն չհանել: Որովհետև Աղվան Հովսեփյանին մեղադրանք առաջադրելուց հետո նա կսկսի պատմել, թե Քոչարյանը և Սարգսյանը ինչ հրահանգներ էին տալիս քրեական գործեր կարելու համար: 

Ինչ վերաբերում է Արթուր Դավթյանին: Եթե նրա սանիկներն էլ Հրայր Թովմասյանի սանիկների պես կեղծել են ԱԺ հուշամեդալները և ոսկու փոխարեն հրամցրել են երկաթի կտորներ, ապա թող Հակոբյանը հաղորդում ներկայացնի: Այլապես, ինչպես կասեր դասականը՝ ֆեյսբուքում կան վնգստացող նախկին պատգամավորներ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2281 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ