...

Վարդան Աթաբեկյանը մեղավոր չէ

Վարդան Աթաբեկյանը մեղավոր չէ

«Իմ քայլի» պատգամավորներից Վարդան Աթաբեկյանը դուրս է եկել խմբակցությունից և դարձել անկախ պատգամավոր: Իր հայտարարության մեջ ինքը դա հիմնավորում է այն հանգամանքով, որ իշխող թիմի դիրքորոշման հետ ունի անհամաձայնություն, իսկ պատգամավոր մնալը հիմնավորել է «միմիայն նրանով», որ «գործունեությունն ուղղելու է արցախահայության խնդիրները լուծելուն»:

«ՉԻ». Ինչպես ձեզ, այնպես էլ մեզ այս լուրը և հատկապես պատգամավորի անունը ոչինչ չասաց: Սկզբում անգամ թվաց, թե ֆեյք լուր է, որովհետև այսպիսի ազգանունով պատգամավորի անուն չէինք լսել:

Ստիպված փնտրեցինք համացանցում: 2 տարվա գործունեության արդյունքն է՝ զրո ելույթ, զրո հարց: Բայց ամեն դեպքում մի բանով աչքի է ընկել: Անցյալ տարի խորհրդարանի միջանցքում քաշքշել է գործընկերոջը՝ նույն խմբակցության անդամ Բաբկեն Թունյանին:

Վարդան Աթաբեկյանը ինչպես զրո ելույթ է ունեցել, այնպես էլ՝ զրո մեղք ունի այս ամենի մեջ:

Ո՞վ էր նա, որ հեղափոխական իշխանությունը բերեր և դարձներ պատգամավոր: Մարդը չուներ պայքարի գեթ մեկ դրվագ: Եվ հիմա ոչինչ չի խանգարում մտահոգ ձևանալով՝ սպասարկել հայտնի շրջանակների օրակարգը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   988 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ