...

Վաճառենք Մանուկյանին

Վաճառենք Մանուկյանին

«Թաղերում ջոկատներ կազմեք: Մի խումբը կգնա մի պատգամավորի հետևից, մի խումբը կգնա մի ոստիկանի հետևից»:

Կոչի հեղինակը ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն է:

«ՉԻ». Ծերուկն իսկապես անտանելի է դառնում: Բացահայտ ահաբեկչության կոչեր է անում՝ հասկանալով, որ հերթական անգամ տապալեց երկրի ղեկավար դառնալու վաղեմի երազանքը: Ու զավեշտը նրանում է, որ հանրահավաքի կոչ է անում, իսկ գալիս են մոտ հարյուր հոգի: Այսինքն՝ մի ջոկատ: Եվ որպեսզի թաքցնի ձախողումը, էլ ավելի է բարձրացնում խաղադրույքը: Թղթախաղի մեծ սիրահար է, գիտի՝ եթե ձեռքումդ վատ խաղաքարտեր են, մնում է միայն բլեֆը:

Քանի որ այս իշխանությունը բացարձակ անընդունակ է որևէ մեկին ձերբակալել և դատապարտել, առաջարկում ենք նոր տարբերակ փորձել: Կարելի է Վազգեն Մանուկյանին Սիրիա կամ Իրաք արտաքսել: Տարբերակներ են նաև Լիբիան ու Նիգերիան: Կարելի է պարզապես Մանուկյանի տրանսֆերը վաճառել: Օրինակ՝ Իսլամական պետությունը, Ջաբխաթ Ալ-Նուսրան, Ալ-Ղայիդան կամ Բոկո-Հարամը չեն կարող աչքաթող անել նման խոստումնալից կադրին: Ուրբաթ օրերին մզկիթներում Մանուկյանը այնպիսի բոցաշունչ ելույթներ կունենա, որ ահաբեկչական սրբազան պատերազմը նոր լիցք ու հզորություն կստանա: Ինքն էլ հաստատ գոհ կմնա: Լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ օրինակ՝ Ալ-Բաղդադին անհամեմատ ավելի առատաձեռն մարդ է, քան Քոչարյանը կամ Սարգսյանը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   619 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ