...

Վազգեն Մանուկյան, բա՛վ է հանուն Քոչարյանի և Սարգսյանի գլուխդ կախ մորթվես

Վազգեն Մանուկյան, բա՛վ է հանուն Քոչարյանի և Սարգսյանի գլուխդ կախ մորթվես

«Նշանակում է՝ կա ոչխարի նման մի ժողովուրդ և հովիվ»,- 168.am կայքի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է Վազգեն Մանուկյանը:

«ՉԻ». Քաղաքականության մեջ պատահում է, որ քաղաքական հակառակորդները երբեմն անցնում են էթիկայի կանոնները և միմյանց վիրավորում են: Բայց այն քաղաքական գործիչները, որոնք սեփական ձախողումները փորձում են փաթաթել ժողովրդի վրա, մշտապես դատապարտված են: Իսկ այն գործիչները, որոնք նաև փորձում են վիրավորել ժողովրդին, արժանանում են նույն ժողովրդի անտեսմանը և մերժմանը: 

Վազգեն Մանուկյանը վաղուց ատում է հայ ժողովրդին, որ իրեն այդպես էլ չկարգեց նախագահ: Եվ ինքը վերջին 25 տարիներին աշխատել է մշտապես վրեժխնդիր լինել նույն ժողովրդից՝ իր ծառայությունները մատուցելով ժողովրդի հարստահարիչներին ու արյունը թափողներին:

Իսկ հիմա, քանի որ ծերացել է և այլևս պիտանի չէ շահագործման, ստիպված է այս կերպ «մուռ հանել» ժողովրդից՝ նրան անվանելով ոչխար:

Մենք նրան նույն կերպ չենք հակադարձի: Բայց մեկ խորհուրդ, այնուամենայնիվ, կտանք: Ժամանակն է, որ կյանքի մայրամուտին հասկանա և ամեն անգամ գլուխը կախ չգնա մորթվելու՝ հանուն Քոչարյանի և Սարգսյանի շահերի:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   6278 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ