...

Վազգեն Մանուկյանի «ամեն գինը»

Վազգեն Մանուկյանի «ամեն գինը»

ԱԺՄ կուսակցության ղեկավար Վազգեն Մանուկյանը ընդդիմության հանրահավաքում հայտարարել է. «Եթե մենք Նիկոլին չքշենք, դա նշանակում է՝ մեր ժողովուրդն արժանապատվություն չունի։ Նիկոլին քշելը դա մեր արժանապատվությունն է, Նիկոլին քշելը նշանակում է չհամաձայնել կապիտուլյացիային։ Մի խնդիր կա՝ Նիկոլին քշել, քշել ամեն գնով»:

«ՉԻ». Ուշադրություն դարձրեք վերջին ձևակերպմանը. «ամեն գնով»: Այս արտահայտության մեջ խտացված է Վազգեն Մանուկյանի ողջ էությունը: Այսինքն, եթե պետք լինի, նաև՝ քաղաքացիական պատերազմի գնով:

1996-ին Վազգեն Մանուկյանը ամեն գնով փորձեց տիրանալ իշխանությանը՝ երկիրը կանգնեցնելով քաղաքացիական պատերազմի շեմին: Չստացվեց:

1998-ին Վազգեն Մանուկյանը ամեն գնով նպաստեց հեղաշրջմանը: Ստացվեց:

1999-ին Վազգեն Մանուկյանը չթաքցրեց իր հրճվանքը, երբ ամեն գնով վերացրին Վազգեն Սարգսյանին:

Հիմա էլ ամեն գնով նորից նույնն է փորձում անել: 

Ու իր այդ յուրաքանչյուր ամեն գնի համար ամեն անգամ վճարել է ու շարունակում է վճարել երկիրը, հասարակությունը: Բայց ոչ երբեք ինքը: Տեսնենք, թե այս անգամ ինչ գին ենք վճարելու:


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4258 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ