...

Վազգեն Մանուկյանի արևմուտքն ու արևելքը

Վազգեն Մանուկյանի արևմուտքն ու արևելքը

«Վերնատուն» ակումբի նախագահ Վազգեն Մանուկյանը անդրադառնալով Հայաստանում հակառուսական տրամադրությունների սրացմանն ու Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա իրավիճակին, ասել է.
«Մենք՝ մեր ժողովուրդն ու մեր պետությունը, հաղթեցինք Արցախյան պատերազմում, բայց այժմ մեծ պարտություն ենք կրում հիբրիդային պատերազմում, որը հայտարարվել է Հայաստանին։ Օգտվելով այն հանգամանքից, որ հասարակության մեջ մեծ էր դժգոհությունը անարդարություններից, կոռուպցիայից, օգտվելով մեր ժողովրդի արդարության բնական ձգտումներից՝ մարդկանց մի խումբ, որի հետևում կանգնած են արտաքին ուժեր, Հայաստանում զավթեց իշխանությունը։ Եվ այսօր մենք տեսնում ենք դրա հետևանքները։
Ո՞րն է արտաքին ուժերի նպատակը այդ «պատերազմում»։ Երկու խնդիր էր դրված. առաջին՝ արևմուտքի որոշ շրջանակներ մեծ պայքար էին սկսել Ռուսաստանի դեմ, ինչն իր պատճառներն ունի, մենք կարող ենք դա քննարկել։ Այժմ խնդիր էր դրվել խզել նաև Հայաստանի սերտ համագործակցությունը Ռուսաստանի հետ»:

«ՉԻ». Այնտեղ Արթուր Վանեցյանն էլ է հայտարարությամբ հանդես եկել: Ավելի ճիշտ՝ Արա Սահակյանը տեքստը գրել է, տվել է իրեն, թե չէ նա այդպիսի մտքեր հայտնողը չէր: Համերաշխություն, գիտահետազոտական-միտահետազոտական: 

Բայց Վազգեն Մանուկյանը մեր ավելի հին հաճախորդն է: Վանեցյանը թող սպասի:
Այ մարդ, բա հիմա չբռնես, հիշեցնես, որ Վազգեն Մանուկյանը, իր կուսակցությունը, իր հետ փոխկապակցված կազմակերպությունները տարիներ շարունակ արևմուտքից ոնց էին գումարներ ստանում: NDI-ից սկսած՝ վերջացրած IFES-ով: Հակառուսական քարոզչության ռահվիրան էր դարձել Հայաստանում: 

Հիմա էլ հակաարևմուտք է խաղացնում ու հայ-ռուսական հարաբերությունների ապագայով է մտահոգված: Այդպես մտահոգված էիր, այն ժամանակ մտահոգվեիր, երբ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի գազաէներգետիկ համակարգը նվիրեց ռուսներին: Երբ «Գազպրոմի» հետ մինչև աշխարհի վերջը ստորացուցիչ պայմանագիր կնքվեց, որով այդ ընկերությանը տրվեցին Հայաստանում տեր ու տիրակալ լինելու բոլոր իրավունքներն ու արտոնությունները: Պրն Մանուկյան, ո՞ւր էիր այդ ժամանակ: 

Հա՜, եթե դա արվել է հայ-ռուսական հարաբերությունները ամրապնդելու համար, ապա հարց չկա, տվեք իշխանությունը Վազգեն Մանուկյանին, թող Հայաստանի Հանրապետությունն էլ հանձնի ռուսներին: Որպես եղբայրական ժեստ:

Իսկ Նիկոլ Փաշինյանին մի բան ասենք թաքուն, մեր մեջ. էն, որ 1996-ի համար ներողություն էիր խնդրում Վազգեն Մանուկյանից, ստացիր դրա պատասխանը: Ոնց որ 96-ին էր Լևոն Տեր-Պետրոսյանին համարում օտարերկրյա գործակալ, հիմա էլ քեզ է այդպիսին համարում:

Վազգեն Մանուկյանի «Մայն Կամպֆը» մի օր կհասնի քո իշխանության ճաղերին, միգուցե հասկանաս այդ ներողության գինը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2799 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ