...

Վազգեն Մանուկյանի առաջին ռոմանտիկ հայտարարությունը

Վազգեն Մանուկյանի առաջին ռոմանտիկ հայտարարությունը

«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը մտնում է փակուղի՝ մեծացնելով պատերազմի վտանգը»:

«ՉԻ».  Ահա և Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի առաջին հայտարարությունը՝ «Վերնատան» անունից:

Նման ցինիզմը թերևս բնորոշ է Վազգեն Մանուկյանին: Այնպիսի տպավորություն է, որ վերջին 20 տարում Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը արցախյան հակամարտության բանակցային գործընթացում մորթելով,  աջ ու ձախ փրթելով առաջ էին գնում, իսկ այս իշխանությունները տարել են փակուղի:

Մի հարցնող լինի Վազգեն Մանուկյանին. իսկ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օրոք բանակցային գործընթացը ի՞նչ վիճակում է եղել: Եթե նրանք փակուղի չեն տարել, ապա ո՞ւր են տարել: Փակուղու այլընտրանքը լուծումն է. լուծել ե՞ն: Ոնց որ թե՝ ոչ: Եթե չեն լուծել, ուրեմն՝ փակուղի են տարել: Եթե փակուղի են տարել, ուրեմն՝ մեծացրել են պատերազմի վտանգը: Ապրիլյան պատերազմը վկա: Հաստատ ներկայիս իշխանությունները չէին այդ պատերազմը աչքաթող արել:

Ու այդպես էլ ստացվում է, Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը տարիների ընթացքում արցախյան հակամարտության բանակցային գործընթացը զրոյի են հասցրել, իսկ այդ ամենի «դափնիները» անցել են ներկայիս իշխանություններին: Վազգեն Մանուկյանը 20 տարի այնքան խորն է նստած եղել Ռ. Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ականջում, որ մինչև հիմա դժվար  է այնտեղից դուրս գալիս:  

Այսպես որ գնա, մի օր էլ գազաէներգետիկ համակարգը ռուսներին նվիրելու համար Վազգեն Մանուկյանը կմեղադրի ներկայիս իշխանություններին:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1291 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ