...

Վազգեն Մանուկյանը չի համակերպվում, որ կորցրել է սեզոնային աշխատանքը

Վազգեն Մանուկյանը չի համակերպվում, որ կորցրել է սեզոնային աշխատանքը

«Մենք շարունակելու ենք համաժողովրդական շարժման ստեղծումը: Կարծում եմ, որ կհաջողվի, եթե չհաջողվի, էն ակտիվ զանգվածը ինքնուրույն որոշումներ կընդունի և կդառնա անկառավարելի: Թող դառնա անկառավարելի, եթե դա կբերի իշխանությունների փոփոխությանը: Եթե հնարավոր է ինչ-որ ձևով իշխանությունը փոխել, պետք է փոխել»:

Մտքերի հեղինակը Վազգեն Մանուկյանն է:

«ՉԻ». Հո զոռով չէ, մարդը չի համակերպվում, որ սեզոնային աշխատանք էր գտել, բայց հիմա այն ավարտվել է: Նոյեմբերի 10-ից մինչև հունվարի վերջերը բավական լավ վարձատրվող աշխատանք էր, բայց ինքը տապալեց այն, և հիմա գործատուն այլևս իր կարիքը չունի: Գործատուն արդեն ինքը կանի այդ աշխատանքը և ինչպես խոստանում է՝ «կկրի»:

Վազգեն Մանուկյանը ճիշտ կանի՝ օր առաջ համակերպվի, որ այս աշխատանքը կորցրել է և փնտրի նորը: Օրինակ՝ հետաքրքրվի, թե որքան են վարձատրում Հանրապետության հրապարակի վրանում մեկ գիշեր քնելու կամ 10 րոպեով փողոց փակելու համար: Ճիշտ է՝ նախկին աշխատավարձը չի լինի, բայց սովամահ էլ չի լինի: Ինչ-ինչ, գոնե պիցցա կտան:

Վահան Բադասյանի փոխարեն այս էակին էր պետք ձերբակալել, որպեսզի իր չիրականացրած երազանքները չփորձի իրագործել և հերթական նաիրի հունանյաններին չփաթաթի հայոց պետականության գլխին:

Իսկ եթե, այնուամենայնիվ, Մանուկյանը գտնում է, որ ամեն գնով պետք է հասնել իշխանափոխության, ճիշտ կանի՝ սեփական օրինակով դա ցուցադրի: Օրինակ՝ Հանրապետության հրապարակում ինքնահրկիզվի: Հավատացնում ենք, որ բավական մեծ քանակի ժողովուրդ կհավաքվի՝ տեսնելու այդ տեսարանը: Ճիշտ է, դրանից հետո ինքը չի տեսնի իշխանափոխությունը, բայց իր հետևորդները կարող են դա օգտագործել Մանուկյանի բաղձալի նպատակին հասնելու համար: Կյանքի օրոք չկարողացավ օգուտ տալ, կարող է դա անել հետմահու:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1064 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ