«Հետքը» գրում է, որ շուրջ երեք տարի տևած դատական գործընթացներից հետո պետությանը կվերադարձվի Ծաղկաձորում ապօրինի սեփականաշնորհված 0.55 հեկտար մակերեսով անտառը։ Ծաղկաձորի սկզբնամասում գտնվող անտառապատ տարածքը կեղծ աճուրդում սեփականաշնորհել էր Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի կինը՝ Զարիկ Գևորգյանը։
«ՉԻ». Պահ, պահ, պահ... հզոր են: Մի ձեռքով նախկին իշխանավորից 0.55 հեկտար տարածք են վերցնում, էն մյուս ձեռքով 1,6 հեկտար տարածք են տալիս ներկաների հետ կապված անձանց, որ այնտեղ շենք, համալիր սարքեն:
Ի՞նչ իմանաս, կարող է վաղն էլ այս իշխանությունները նախկին դառնան, այդ ժամանակ էլ Ալեն Սիմոնյանի որդու կնքահայրը՝ Էդգար Ավագյանը, Արամ Դանիելյանի օրն ընկնի: