Իրեն ստիպեցին, և ինքը մտավ քաղաքականություն:
Կուսակցություն է ստեղծել, և քաղխորհրդի նիստ է ընթանում:
«Տղե՛րք, սա փոքր երկիր է և ճիշտ կլինի կուսակցության անունը դնենք «Փոքր Հայք»: Ի՞նչ կարծիքի ես օրինակ դու, Արշա՛կ»:
«Շեֆ, ես պատմից ու աշխարհից մի քիչ լավ չեմ, ինձ տենց հարցեր մի տուր: Ես հանուն կուսակցության պատրաստ եմ անել ցանկացած գործ, բայց լավ կլինի ձեր մտքով անցնի ինձ վստահել Փոքր Հայքի ՃՈ պետի պաշտոնը»:
«Լավ, լավ հասկանալի ա: Կուսակցության գերբի հարցերը քեզ էինք վստահել, Նասկի՛, ի՞նչ ես պատրաստել»:
«Շեֆ, աշխատանքային սենց տարբերակ կա: Դու կանգնած ես՝ առյուծը ոտքերիդ տակ: Ու նաև այսպիսի խոսքեր՝ վերևում Աստված, ներքևում Վլադիմիր Գասպարյան»: Կարծում եմ իդեալական տարբերակ է»:
«Վատիկը չի, բայց ներքև-վերև մի արեք, թող մի տողով գնա: Երանոսյա՛ն, կուսակցությունը գրանտ է ստացել և քո վրա է դրվում հանձնարարականը՝ կուսակցականներին պատրաստելու, որ ավելի էֆֆեկտիվ նետեն ձայնային նռնակները: 2018-ի պես խայտառակ չլինենք: Հա, մի հատ էլ սուրճ դրեք»:
«Շեֆ, նախորդ սուրճ դնողը ազատվել է աշխատանքից և ինքն է կուսակցություն բացել, հիմա հաստիքը ազատ է, քասթինգ ենք հայտարարել»:
«Տեսե՛ք, թշվառնե՛ր, Գասպարյանի հզորությունը. անգամ իմ սուրճ դնողն է քաղաքական գործիչ: Էն օրը մի հատ քյաչալ տղա էր հետս հարցազրույց անում, կարաք վերցնեք գործի, երևում էր՝ պոտենցիալ կոֆե դնող է»:
Վեր է թռչում ննջասենյակի ապակու շրխկոցից: Ազատություն ռադիոկայանի դռոնը հերթական անգամ խախտել է Գասպարյանի ամրոցի օդային սահմանները: