...

Վնասվել է գնացքից թռչելիս

Վնասվել է գնացքից թռչելիս

Վազգեն Մանուկյանը հիշեցրեց, որ 1988 թվականի Արցախի շարժման ժամանակ Ազատության հրապարակը եղել է շտաբ, ուստի փետրվարի 20-ից այն կրկին դառնալու է շտաբ՝ ժողովրդի հետ անմիջական կապը պահելու համար։

«ՉԻ». Ինչո՞ւ է Վազգեն Մանուկյանը փորձում զուգահեռներ անցկացնել 1988 թվականի հետ: Տեսնես գլխի չի՞ ընկնում, որ ավելի ազդեցիկ կլինի, եթե Ավարայրի հետ համեմատի: Ասի, որ այլևս Ազատության դաշտը պետք է լինի մեր հավաքատեղին, թաղի բոլոր ջոկատները պետք է հավաքվեն մի տեղ և սպարապետ Մանուկյանի գլխավորությամբ ճակատամարտ տան: Անհամեմատ ավելի տպավորիչ կլինի, փղերի փոխարեն էլ կարող են Ծառուկյանի առյուծներին բերել:

Ի՞նչ անմիջական կապի մասին է խոսքը: Կարծես 88 թվականը լինի, որ ժողովուրդը տեղեկատվական շրջափակման մեջ էր և գալիս էր Ազատության հրապարակ՝ տեղեկատվություն ստանալու, թե ինչ է կատարվում: Տասնյակ հեռուստաալիքներ ունեք, 100-ից ավել կայքեր, սոցիալական ցանցերում լուրեր տարածող 1000-ավոր իրական և ֆեյք օգտատերեր, չի՞ բավականացնում: Ժողովուրդը չի՞ ցանկանում լսել վարչապետի թեկնածու Մանուկյանի հորդորները ու դուրս չի՞ գալիս փշրելու և ավերելու:

Վազգեն Մանուկյանը չի համակերպվում, որ 30 տարի առաջ գնացքից թռել է, շատ կարևոր օրգաններ վնասել և ժողովրդի հետ ուղիղ շփումները նրան այլևս հակացուցված են:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   628 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ