...

Վովա, սուտը ուտի՞ հավի բուդը

Վովա, սուտը ուտի՞ հավի բուդը

«Ասաց՝ գիտեմ, դու փայլուն կանցկացնես օպերացիան, բայց հրմշտոցի մեջ երեխաներ կընկնեն ոտքի տակ, պետք չէ»:

Սա հատված էր Վլադիմիր Գասպարյանի հարցազրույցից՝ տրված Para TV-ին:

«ՉԻ». Ոչ զարմացեք և ոչ էլ զայրացեք: Պարզապես Վլադիմիր Գասպարյանը հիշեցրել է, որ լեզուն ոսկոր չունի՝ կարելի է ցանկացած բան ասել:

Հետաքրքիր է, ինչպե՞ս է Սերժ Սարգսյանը եկել այն եզրակացության, թե Գասպարյանը փայլուն օպերացիա կանցկացնի: Ամենայն հավանականությամբ մոնտաժված տեսանյութեր են հրամցրել: Ասենք՝ մոնտաժել են, թե ինչպես են ոստիկանները ծեծում լրագրողներին (ինչի համար հետագայում Գասպարյանը ստիպված եղավ առանձին լրագրողների հրավիրել իր աշխատասենյակ և ներողություն խնդրել) և ցույց են տվել միայն այն պահը, երբ Գասպարյանը գոռում է, որ ինքը Գասպարյան Վովան է:

Կամ Սարգսյանին չեն զեկուցել, որ Գասպարյանի ոստիկանությունը թույլ տվեց, որպեսզի գրավեն իրենց գունդը: Առավել ևս տեղյակ չեն պահել, որ այդ օրերին ոստիկանական անգրագետ գործողությունների արդյունքում աչքից զրկվեց 17-ամյա երիտասարդ:

Առնվազն կործանված ցինիկ պետք է լինել պնդելու համար, թե Սարգսյանը մտահոգված էր երեխաների առողջությամբ, երբ այդ օրերին ոստիկանության հետ անմիջական կապ ունեցող բանդաները ծեծի էին ենթարկում անչափահասների: Իհարկե թավիշը չդատապարտեց Մասիսի քաղաքապետին, որը հայտնի Արշակի փեսան է, որն էլ իր հերթին Գասպարյանի թիկնազորի պետն էր, բայց նրանց արարքների մեծ մասը տեղի է ունեցել ուղիղ եթերների ժամանակ և հանրությունը տեսել է, թե ինչպես են նրանք «մտահոգված» երեխաների անվտանգությամբ:

Նույն հարցազրույցում Գասպարյանը նաև մտավարժանքներ է անում իր և իր շրջապատի հատուկ տեսակի մասին: Իբր իրենք խիզախ են, վեհ և առաքինի: Իհարկե, եթե հատուկ տեսակ չլինեին, վեհ ու առաքինի չլինեին, կնոջը ոչ թե փոխգնդապետի ուսադիրներ կնվիրեին, այլ գոնե՝ գնդապետի: Ահա այն ամենն, ինչ պետք է իմանալ իրենց տեսակի մասին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1250 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ