...

Voyage, voyage

Voyage, voyage

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որը ընտանյոք հանդերձ գտնվում է Լոնդոնում, իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և գրել. «Այո՝ Լոնդոնում կյանքը եռում է, իսկ որոշների մոտ լեղին»:

«ՉԻ». Մեզ մի բան հետաքրքրեց. բա որ հանկարծ Լոնդոնում մի շիլ ընկած սփյուռքահայ տեսնի Ալեն Սիմոնյանին, մոտենա, ասի՝ դավաճան, կամ տենց մի բան, ի՞նչ է անելու: Որ թքի դեմքին, բրիտանացիները չեն հասկանա: 

Բայց մալադեց ԱԺ նախագահին, էս անգամ չի թքում, բավարարվում է մարդկանց լեղիները թիքա-թիքա անելով: Դուխը տեղն է: Վոյաժներն ընդհանրապես այդպիսի հատկություն ունեն, մանավանդ, եթե անվճար են: 

Կեր, խմի, քեֆ արա, Լոնդոնը խալի է ոտիդ տակ... չէ, էս երգը Ալեն Սիմոնյանին հարմար չի:

Desireless-ի երգի տողերն ավելի դիպուկ են.

Voyage, voyage

Plus loin que la nuit et le jour:

Ճանապարհորդություն, ճանապարհորդություն,

Օրվա սահմաններից դուրս:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2481 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ