...

Խաղամոլից վերլուծաբան մեկ անհաջող խաղադրույք է

Խաղամոլից վերլուծաբան մեկ անհաջող խաղադրույք է

«Իհարկե, նոր քաղաքական ուժերի ղեկավարներին թվում էր, որ իրենք կարող են դառնալ Հայաստանի վարչապետ, բայց այսօր բոլորս էլ հասկանում ենք, որ այդ խնդիրները կարող են լուծել մեկ կամ երկու մարդ: Արցախի հարցում չի լինի բեկումնային փոփոխություն՝ հօգուտ Հայաստանի, քանի դեռ ՀՀ-ում իշխանափոխություն տեղի չի ունեցել։ Այս իշխանության սցենարները հետևյալն են՝ կա՛մ գնալ փուլային տարբերակի, կա՛մ սկսել պատերազմ. այս իշխանությունը երրորդ տարբերակ չունի»,- 168.am կայքը ոչ անհայտ Արա Վարդանյանին ներկայացրել է իբրև քաղաքագետի:

«ՉԻ». Հետաքրքիր է, վերջին մի քանի օրերին սպորտային մեծ իրադարձություններ չկան, Վարդանյանը որտե՞ղ է տանուլ տվել, որ ստիպված է նման անհեթեթություններ դուրս տալ:

Թերևս Մեսիի հեռանալ-չհեռանալու վրա է խաղադրույք կատարել, պարտվել է, ուստի ստիպված է հայտարարել, թե Հայաստանին այս վիճակից կարող է հանել միայն Քոչարյանը: Բայց քանի որ գիտի՝ Քոչարյանը հոգնել է և այլևս չի ցանկանում փակել որոշ խաղամոլների պարտքերը, հայտարարում է, թե կա ևս մեկը, որը կարող է փրկել Հայաստանը: Ամենայն հավանականությամբ, նկատի ունի ևս մեկին, որը նույնպես թուլություն ունի ղումարի հանդեպ:

Արա Վարդանյանն ամենատիպիկ օրինակն է, թե ռևանշիստները որքան են կարևորել Արցախը և հիմա նրանց մտահոգությունները որքանով են անկեղծ: Արցախի մանկապարտեզների վերանորոգմանն ուղղված գումարը յուրացրել է, հիմա եկել և խորհուրդներ է տալիս, թե ինչ պետք է անել:

Հեռու չէ այն օրը, երբ կհայտարարի՝ Արցախի բյուջեին տրամադրվող դոտացիան մի քանի ամսով ինձ տվեք, մի քանի խաղադրույք կատարեմ և կրկնապատկեմ գումարը: Իսկ եթե տանուլ տամ, միևնույնն է, այդ գումարները քիչ են, և շատ հարցեր չեն լուծվում, այնպես որ՝ ռիսկն արդարացված է:

Ինչ վերաբերում է լրատվամիջոցին, ապա ճիշտ կանեն հաջորդ անգամ Վարդանյանին ներկայացնեն նաև որպես մաթեմատիկոսի: Ի վերջո, խաղադրույքներ կատարելուց առաջ ինչ-որ հաշվարկներ է արել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   961 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ