...

Խայտառակն ու խայտառակությունը

Խայտառակն ու խայտառակությունը

ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարել է. «Եթե հանկարծ Նիկոլ Փաշինյանին հաջողվի արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպել, դրանց մասնակցելը խայտառակություն կլինի: Ոչ մի ձևով չեմ մասնակցի դրանց, այլապես դա կնշանակի մոռանալ դավաճանությունը և պատերազմը։ Դա խայտառակություն կլինի ինձ համար»։

«ՉԻ». Այնպես է ասում, կարծես եթե մասնակցեր, ինչ-որ մեկը դա նկատելու էր: Վերջին 20 տարում Վազգեն Մանուկյանն իրեն այնքան վարկաբեկեց, որ ցանկացած մակարդակի ընտրությունների մասնակցելիս 1,5 տոկոսից ավել ձայն հավաքելը արդեն կարելի է հաջողություն համարել: 

Խայտառակությունը դա չէ: Խայտառակությունը ձեր դեմագոգիան է, երբ խոսքով քննադատում եք Նիկոլ Փաշինյանին, բայց գործով արել եք նույնը, ինչ Նիկոլ Փաշինյանը: Նույնն եք, նույն սանրի կտավները: Դուք 20 տարի արել եք այն, ինչ Նիկոլ Փաշինյանը՝ 2,5 տարի: 

Վազգեն Մանուկյանը նախկինում հաճույքով սպասարկում էր այն ռեժիմներին, որոնց օրոք անցկացված բոլոր ընտրություններն ինքնին խայտառակություն էին: Բայց ձայն չի հանել: Իսկ հիմա հանկարծ արժանապատվությունը զարթնեց: Արժանապատվություն ունեցող մարդը թույլ չէր տա, որ իրեն պարբերաբար օգտագործեին ներքաղաքական հարցեր լուծելիս, հետո դեն նետեին: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   907 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ