...

Խղճուկ անգրագետը

Խղճուկ անգրագետը

Երեկ ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը տարածում էր մի լուր, ըստ որի՝ Ազգային անվտանգության քարտուղարը դավաճան է: Եվ որպեսզի չստացվի, թե ինքը հարյուր տոկոսով համոզված է իր տարածած լուրի իսկության վրա, հարցականով էր ձևակերպել այն:

Կարելի է միայն զարմանալ պատգամավորի անգրագիտության վրա: Նախ, նա չէր հասկացել կամ ձևացնում էր, որ չի հասկացել, թե ադրբեջանական ֆեյք լրատվություն է տիրաժավորում:

Բացի դրանից, պատգամավոր ես, արդյոք այդքան խղճո՞ւկ ես, որ չես կարողանում քո կապերով դա արագ ճշտել և հարց ես տալիս ֆեյսբուքահայությանը: Այսինքն՝ կարող էր հայտնվել որևէ x գյուղի հոգեկան հիվանդությամբ տառապող որևէ օգտատեր և ասեր՝ այո, ճիշտ է, Գևորգ ջան: Եվ Գևորգը իմանալու էր, որ դա ճիշտ է:

Այս ամենից միայն մեկ հետևություն կարելի է անել: Ճիշտ էր ԵՊՀ ղեկավարությունը, որ այլևս նպատակահարմար չգտավ Գևորգ Պետրոսյանի մուտքը լսարաններ: Տարրական գրագիտություն չունեցողը ինչ պետք է սովորեցնի ուսանողներին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1866 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ