...

Խորհրդարանը միայն «դուխով» ելույթների համար չէ

Խորհրդարանը միայն «դուխով» ելույթների համար չէ

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին, ասել է. «Չեմ ընդունում քննադատությունը, որ Ազգային Ժողովը ՍԴ հարցում անելիք ուներ»:

ՉԻ. Եթե Ազգային Ժողովը ՍԴ հարցում անելիք չունի, ուրեմն՝ խորհրդարանն ընդհանրապես անելիք չունի: Կարելի է դռները փակել, ու նորից արձակուրդ գնալ:

Կամ էլ՝ պարզապես պետք է ցրել այս խորհրդարանը, եթե երկրում առկա է լուրջ իրավական-սահմանադրական ճգնաժամ, իսկ նրա պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը այստեղ իրենց անելիքը չի տեսնում:

Բա էլ ինչի՞ համար եք ընտրվել, կամ՝ աշխատավարձ ստանում. «դուխով» ելույթների՞, մեծ-մեծ խոսելո՞ւ, թե՞ քանի դեռ Նիկոլ Փաշինյանը բան չի ասել, ինքնուրույն քայլ կատարելուց զուրկ եք:

Մենք խորհրդարանին քննադատում ենք, որ փոխանակ Սահմադրական դատարանի հարցը օր առաջ պետք է լուծել, հերիք չէ, ամիսներով արձակուրդ են գնում, հիմա էլ պարզվում է՝ խոսելու բան չունեն:

Տխուր է Նիկոլ Փաշինյանի հեռանկարը, եթե խորհրդարանական մեծամասնությունը անելիք չունի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   5923 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ