...

Զարուհու կորսված ծրագիրը

Զարուհու կորսված ծրագիրը

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աննան իր դերը գերազանց կատարեց: Ղեկավարեց ռազմական շտաբը` հանձնեց հարավը և վերադարձավ»:

«ՉԻ». Այո, ափսոս, շատ ափսոս, որ գենշտաբը Զարուհին չէր ղեկավարում: Հենց ադրբեջանցիները հարձակվեին, գժականով կհակահարձարկվեր, հարավում մինչև Ուրմիա լիճ կհասներ, հյուսիսում կազատագրեր ամբողջ Ուտիքն ու Փայտակարանը, Գյանջան կհռչակեր «Երկիր Ծիրանիի» կենտրոնակայան: 

Էրդողանը ստիպված կլիներ խոստովանել, որ իրենց «Բայրաքթարները» խելագարության դեմ անզոր են, ուղիղ բանակցությունների մեջ կմտներ Զարուհու հետ, կաղաչեր, որ վերջինս դադարեցնի բնաջնջել Ադրբեջանը և որպես կաշառք՝ սկուտեղի վրա կմատուցեր Ղարս-Սուրմալու ստրատեգիական նշանակության հողատարածքը:

Այո, ափսոս, իհարկե, ափսոս: Ի՜նչ գաղափար է կորչում, ի՜նչ գաղափար:

«Չորրորդ իշխանություն», թիվ 33, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   939 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ