...

Զարթնեցին հարյուրամյա քնից

Զարթնեցին հարյուրամյա քնից

ՀՅ Դաշնակցության Բյուրոն հայտարարություն է տարածել Մոսկվայի 1921 թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրի 100-ամյակի կապակցությամբ, որում նշված է մասնավորապես հետևյալը. «Նաև անհրաժեշտ ենք համարում Հայաստանի Հանրապետության՝ լեգիտիմությունը կորցրած և հայրենիքի մի կարևոր հատված թշնամուն հանձնած իշխանություններին խստորեն զգուշացնել՝ Թուրքիայի Հանրապետության հետ չմտնել բանակցային այնպիսի գործընթացների մեջ, որոնք կարող են ենթադրել Մոսկվայի պայմանագրի կամ դրանից ածանցված Կարսի պայմանագրի դրույթների ճանաչում ՀՀ կողմից, ինչը թուրքական պետության 100-ամյա նպատակն է»:

«ՉԻ». Յա, դե բարև ձեզ: Քնից արթնացել են, թե բա՝ քշեք Թուրքիա: Միանգամից պահանջեք, թող այս իշխանությունները նաև չեղարկեն Ալեքսանդրապոլի պայմանագիրը: Դրանով մենք ավելի շատ տարածք ենք կորցրել, քան Մոսկվայի պայմանագրով:

Ամենացավալին, գիտե՞ք, որն է: Որ ռեալ շանս կար, որպեսզի Սուրմալուի գավառն ու Ղարսը մնային Հայաստանի տարածքում՝ երկրի խորհրդայնացումից հետո, սակայն 1921թ. փետրվարյան դաշնակցական խռովությունից հետո, որն ուղղված էր բոլշևիկյան Ռուսաստանի դեմ, այդ տարածքներն էլ ռուսները համաձայնեցին փոխանցել Թուրքիային:

Այսինքն՝ հնարավոր ամեն ինչ հանձնելուց հետո, հիմա եկել, ինչ-որ պահանջներ են դնում: Մի ազգակործան պատուհաս էլ սրանք էին: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   728 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ