Խոյ
Տարվա վերջին օրերին ակտիվ ու նախաձեռնող կլինեք, ինքնավստահ կլինեք անձնական գործերում: Հնարավոր է արտերկրից կամ հասարակական կազմակերպություններից գումար ստանաք: Այս օրերին կանհանգստացնեն կենցաղային գործերն ու խնդիրները:
Նոր տարվա առաջին կեսին հասարակական գործերի կամ ընկերների հետ կապված նոր հեռանկարներ կհայտնվեն: Հուլիսին ու օգոստոսին դրանցում փոփոխությունների հույս կլինի: Բայց նշված գործերում խնդիրներ կարող են ծագել փետրվարին ու հունիսին:
Ցուլ
Տարվա վերջին օրերին ակնհայտ ակտիվություն չի լինի, այլ գործերում կողքից աջակցության կսպասեք: Հնարավոր է գումար ստանաք ներդրումներից, համատեղ գործերից ու բիզնեսից: Կհանդիպեք ազդեցիկ անձանց հետ ու կբանակցեք:
Նոր տարվա առաջին կեսին սպասեք մասնագիտական գործերում բարելավումների, իսկ հուլիսին ու օգոստոսին հետաքրքիր հեռանկարներ կբացվեն: Նշված գործերում խնդիրներ հնարավոր են փետրվարին ու հունիսին:
Երկվորյակ
Տարվա վերջին օրերին ուժերը ներդնելու համար նոր ուղղություններ կփնտրեք: Գումար կստանաք գործընկերներից, համագործակցությունից և ամուսիններից: Կարևոր հանդիպումներ ու բանակցություններ են սպասվում:
Նոր տարվա առաջին կեսին հետաքրքրություն կդրսևորեք տեղափոխությունների հանդեպ: Հուլիսին և օգոստոսին դրանք կարող են իրականանալ կամ էլ փոփոխություններ կլինեն գործերում: Ժամանակավոր խնդիրներ կծագեն փետրվարին ու հունիսին:
Խեցգետին
Տարվա վերջին օրերին ցանկացած նպատակի (այդ թվում՝ նաև աշխատանքային բնույթի) հասնելու հարցում ակտիվ կլինեք: Կատարած աշխատանքի դիմաց գումար կստանաք: Հանդիպումներ ու բանակցություններ գործընկերների հետ, հասարակական հանդիպումներ, ամուսինների հետ կլուծեք կարևոր խնդիրները:
Նոր տարվա առաջին կեսին կարևոր փոփոխություններ են սպասվում ընտանիքում ու գործերում: Իսկ հուլիսին ու օգոստոսին ուշադրությունը կտեղափոխվի ուղևորությունների վրա: Փետրվարին ու հունիսին ամեն ինչ չէ, որ հարթ կլինի:
Առյուծ
Տարվա վերջին օրերին ակտիվ կլինեք, կձգտեք անել ավելին, քան հնարավոր է: Ծախսեր՝ հաճելի միջոցառումների և երեխաների վրա: Բարձր աշխատունակություն, առողջության բարելավում:
Նոր տարվա առաջին կեսին հաջողություններ կարելի է սպասել լավ գործընկերությունից, արտաքին բարենպաստ պայմաններից: Հուլիսին և օգոստոսին ուշադրությունը կտեղափոխվի համատեղ գործերում, տանը տեղի ունեցող փոփոխություններին: Խնդիրները հույսերի իրագործմանը կխանգարեն փետրվարին ու հունիսին:
Կույս
Տարվա վերջին օրերին ակտիվ կլինեք համատեղ գործերում ու բիզնեսում: Կմասնակցեք տանը կարևոր փոփոխությունների նախապատրաստմանը: Ընտանիքի նյութական վիճակի որոշակի բարելավում: Հանդիպումներ, բանակցություններ կազմակերպությունների հետ, հետաքրքիր միջոցառումներ:
Նոր տարվա առաջին կեսին աշխատանքում և աշխատանքի հետ կապված գործերում հաջողությունների հույս կարող եք ունենալ: Իսկ հուլիսին և օգոստոսին հաջողություններ կլինեն գործընկերության մեջ, ամուսնական կյանքում: Որոշակի դժվարություններ կլինեն փետրվարին, հունիսին:
Կշեռք
Տարվա վերջին օրերին ակտիվություն կդրսևորեք շրջապատողների, գործընկերների, ամուսինների հետ շփվելիս: Հարազատների հետ միասին կլուծեք կենցաղային ու ֆինանսական խնդիրները: Կարևոր հանդիպումներ ու բանակցություններ ընտանիքում:
Նոր տարվա առաջին կեսին անձնական հետաքրքրություններին առնչվող հաջողություններ կլինեն, իսկ երեխաների ու սիրելիի հետ կապված լավ փոփոխություններ են սպասվում: Հուլիսին և օգոստոսին հետաքրքիր փոփոխություններ կկատարվեն աշխատանքի մեջ, առողջությունը կբարելավվի: Փետրվարին ու հունիսին հնարավոր է ծագեն խնդիրներ:
Կարիճ
Տարվա վերջին օրերին ակտիվ կլինեք աշխատանքի մեջ, ստիպված եք լինելու խճճված գործերով զբաղվել կամ կարգուկանոն հաստատել գործերում: Ֆինանսական գործերի բարելավում և հաջող գնումներ: Սերտ կապեր՝ հարազատների հետ, բազմաթիվ փոքրիկ ուղևորություններ կլինեն:
Նոր տարվա առաջին կեսին կարող եք հույսեր կապել տանն ու ընտանիքում գործերի բարելավման հետ: Իսկ հուլիսին և օգոստոսին հետաքրքիր իրադարձություններ՝ կապված երեխաների ու սիրելիի հետ: Ժամանակավոր խնդիրներ կարող են հայտնվել փետրվարին ու հունիսին:
Աղեղնավոր
Տարվա վերջին օրերին ակտիվությունն ու նախաձեռնողականությունը կօգնեն կյանքի կոչել բոլոր անձնական ծրագրերն ու լավ գումար աշխատել: Կարճատև ուղևորություններ կունենաք կենցաղային հարցերով:
Նոր տարվա առաջին կեսին հաջողությունները կարող են գալ հարազատներից, հետաքրքիր առաջարկներ են սպասվում: Իսկ հուլիսին և օգոստոսին հնարավոր են հաջող հանդիպումներ արտերկրից եկած հարազատների հետ: Նշված գործերում խնդիրներ կարող են ծագել փետրվարին ու հունիսին:
Այծեղջյուր
Տարվա վերջին օրերին ակտիվ կլինեք ընտանեկան գործերում և ի նպաստ ընտանիքի արվող աշխատանքում: Ֆինանսական աջակցություն կստանաք: Գործերի հաջող ծրագրում և շատ հանդիպումներ ու բանակցություններ:
Նոր տարվա առաջին կեսին կարող եք հույս դնել ֆինանսական գործերում կամ խոշոր գնումներում հաջողությունների վրա: Իսկ հուլիսին և օգոստոսին հնարավոր են ուղևորություններ հարազատների հետ: Խնդիրներ կարող են լինել փետրվարին ու հունիսին:
Ջրհոս
Տարվա վերջին օրերին ակտիվ հանդիպումներ, բանակցություններ, ուղևորություններ և հարազատների հետ գործեր են սպասվում: Գումար կարող եք ստանալ հասարակական կազմակերպություններից ու գործերից, ընկերներից: Սեփական շահի հանդեպ լավ հոտառություն:
Նոր տարվա առաջին կեսին հաջողություններ և գործերի ընդլայնում, անձնական խնդիրների լուծում, նոր առաջարկներ: Հուլիսին և օգոստոսին սպասվում են հաջողություններ ֆինանսական գործերում: Դժվարություններ կարող են հայտնվել փետրվարին ու հունիսին:
Ձկներ
Տարվա վերջին օրերին ակտիվություն ու նախաձեռնողականություն գումար աշխատելիս ու հայթայթելիս, գնումների ժամանակ: Հնարավոր է գումար ստանաք մասնագիտական գործերից կամ ազդեցիկ մարդիկ կաջակցեն: Լավ նորություններ:
Նոր տարվա առաջին կեսին աջակցություն կստանաք այնտեղից, որտեղից չէիք սպասում: Իսկ հուլիսին և օգոստոսին կլուծվեն անձնական խնդիրները, հաջող առաջարկներ կստանաք: Բայց խնդիրներ կարող են ծագել փետրվարին ու հունիսին:
«Չորրորդ իշխանություն», թիվ 41, 2020