...

Աբսուրդի ժանրից

Աբսուրդի ժանրից

Մենք շարունակում ենք հետաքրքիր դրվագներ ներկայացնել անցյալից: Հիմա, երբ ընդդիմությունն իշխանությանը մեղադրում է չարաշահումների, ընտրություններում կեղծիքների, ավտորիտարիզմի, ժողովրդավարությունից նահանջելու մեջ, ինչքան էլ այդ մեղադրանքները օբյեկտիվ լինեն, դրանք պետք է համեմատվեն այն ժամանակների հետ, երբ այս ընդդիմությունն էր իշխանություն: 

Քոչարյանի օրոք, օրինակ, կեղծիքները, հանցագործությունները ոչ միայն չէին հերքվում, այլ նաև արդարացվում էին տարբեր գործոններով: Ահավասիկ, տեսեք, թե ժողովրդավարության մասին ինչ պատկերացումներ է ունեցել Քոչարյանի կադրերից մեկը՝ ԿԸՀ նախկին նախագահ Արտակ Սահրադյանը: 

«ԵԱՀԿ դիտորդները և Վենետիկի հանձնաժողովի մասնագետները որոշակի դիտողություններ էին արել Ընտրական օրենսգրքի վերաբերյալ: Բայց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Արտակ Սահրադյանը այսօր վստահաբար հայտարարեց, որ մեր օրենսգիրքը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում լավագույններից մեկն է՝ այդուհանդերձ ավելացնելով, թե միշտ չէ, որ լավ օրենքը կարող է արդար ընտրությունների երաշխիք դառնալ: Կարևորը, ԿԸՀ նախագահի խոսքերով, ժողովրդավարական հասարակություն ունենալն է, իսկ մեր ժողովուրդը երկար տարիներ խորհրդային շրջանում ժողովրդավարական ընտրություններ չի անցկացրել, և հիմա 7 տարվա Սահմանադրություն ունեցող երկրից ժողովրդավարություն պահանջելը «աբսուրդ է»:

«Վերջին հաշվով, հասարակությունը ինքը պետք է զարգանա, աճի և գա այդ մակարդակին», - հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը: - «Արհեստական բերել, հավատացեք, անհնար է»:

«Խոսքի և մարդու իրավունքները ոչ մի տեղ չեն ոտնահարվել», - շարունակեց Սահրադյանը և, կանխելով ձերբակալությունների ու ընդդիմության հանրահավաքների ժամանակ կիրառված բռնությունների հիշատակումը, անմիջապես ավելացրեց, թե իրավապահ մարմինները, իհարկե, կոշտ մոտեցումներ ցուցաբերել են, սակայն օրինակ բերեց, թե եվրոպական երկրներում էլ հանրահավաքների ժամանակ «դագանակներով ու շներով մարդկանց ցրում են»: «Այնպես որ ժողովրդավարությունը միանշանակ արժեք չէ», - հայտարարեց Արտակ Սահրադյանը», 05.05.2003թ.:

ՎԱՐԿԱՆԻՇ

   462 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ